Թուրքիայում խոզի գրիպ է տարածվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի առողջապահության նախարարությունը օրերս նախազգուշական հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ երկրում գլուխ է բարձրացնում գրիպի համաճարակը: Մասնավորապես նշվում էր, որ սպառնալիք է ստեղծել H1N1 վիրուսը, որն առավելապես հայտնի է որպես խոզի գրիպ: Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Ադանայի հիվանդանոցներում վերոհիշյալ վիրուսից մահացել է 3 մարդ, նրանցից երկուսը՝ սիրիացի: Ինչպես հայտնում է թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, միայն անցյալ շաբաթ Ադանայում բարձր ջերմություն ունեցող 45 մարդ դիմել է բուժհաստատություն: Նրանցից 6-ի մոտ հայտնաբերվել է խոզագրիպի վիրուս:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



