Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի իշխանությունները կատարում են ծրագիր, որը չի բխում հայ ազգի շահերից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի խոշոր խաղ է գնում, քան զուտ Ադրբեջանի «էկոլոգների» բողոքի ակցիան է, որովհետև եթե դիտարկենք դեպքերի ժամանակագրությունը, ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Ադրբեջանը «Anglo Asian Mining» ընկերությանը թույլատրեց շահագործել Արցախի երկու հանքերը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը:

«Թույլատրելուց հետո սկսվեց, այսպես կոչված, «էկոլոգների» օպերացիան: Սկզբից նրանք փորձեցին այցելել այդ հանքեր, բայց Արցախի բնակիչները թույլ չտվեցին, այնուհետև ադրբեջանցիները փակեցին ճանապարհը: Նպատակը, մեծ հաշվով, լոկալից ավելի գլոբալ է դառնում՝ հանքերում մոնիթորինգ անելու ցանկությունից սկսած, վերջացրած տարածաշրջանում հերթական դեստաբիլիզացիայի առաջացմամբ՝ Անգլիայի ձեռքերով: Անգլիան ներկայում ամենախոշոր ներդրողն է Ադրբեջանում, ու հանքերը պատկանում են անգլիական կապիտալով ընկերության: Նպատակը նաև բնակչության շրջանում ռուս խաղաղապահների հանդեպ անվստահություն առաջացնելն է: Նպատակ կա նաև փորձել սադրել ռուս խաղաղապահներին ուժի կիրառման գնալու համատեքստում, ինչը ներկա վիճակում անհնար է, քանի որ ուժի կիրառման մանդատ իրենք չունեն և կարող են միայն արցախահայության անվտանգությունն ապահովել: Ու եթե ՌԴ-ն հակամարտության կողմ դառնա, ապա այդ դեպքում լեգալիզացվում է Թուրքիայի կանոնավոր զորախմբերի մուտքը տարածաշրջան՝ լինի Արցախ, Հայաստան, թե Ադրբեջան: Այսինքն, բավականին պայթյունավտանգ իրավիճակ է, կազմակերպված դասական ռազմաքաղաքական սադրանք է: Տարածաշրջանը «պայթեցնելու», Ռուսաստանի համար երկրորդ ճակատ ստեղծելու նպատակ կա»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պատճառով պետք չէ ինչ-որ շտապողականություն ցուցաբերել, անել հայտարարություններ, որոնք կարող են վնասել գործընթացին:

Ինչ վերաբերում է հայտնի որոշ շրջանակների կողմից Հայաստանում տարվող այն թեզին, թե «ռուս խաղաղապահներն են փակել Լաչինի միջանցքը», Տիգրան Քոչարյանը նշեց, որ այստեղի շրջանակների հետ գրեթե միաժամանակ նույնատիպ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Մեդիափորձագետի խոսքով, Հայաստանում այդ թեզը տարածում են գործիչներ, որոնք մշտապես հանդիպում են Փաշինյանի հետ. «Նրանք մտնում են «արտախորհրդարանական կլուբի» մեջ: Եվ, իմ կարծիքով, պատահականություն կամ զուգադիպություն չէ, որ ադրբեջանական թեզ հենց այդ մարդիկ են առաջ մղում: Ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի միտում, ըստ որի՝ Հայաստանում որոշ մարդիկ, այդ թվում՝ իշխանական շրջանակներում, Ադրբեջանի հետ հակառուսական տրամադրությունները բորբոքելու և ռուս խաղաղապահներին Արցախից հանելու միաուղղված խաղ են տանում: Իրականում շատերն են հասկացել, որ գործընթացի հիմնական դրդիչը Մեծ Բրիտանիան է: Նախ՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ ԱԽ քարտուղարն է հանդիպում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար, «Մեծ Թուրանի» ծրագրի ճարտարապետ, Էրդողանի մոտ ընկեր, Թուրքիայում մի քանի տարի դեսպան աշխատած Ռիչարդ Մուրի հետ: Դրանից հետո ճանապարհը չի բացվում, ու արդեն անձամբ Մուրն է այցելում Հայաստան: Այս ժամանակաշրջանում սա արևմտյան երկրորդ խոշոր հետախուզական ծառայության ղեկավարի այցն է Հայաստան: Ու քանի որ այս այցից հետո էլ ճանապարհը չի բացվում, ըստ իս, կա ինչ-որ ծրագիր, որով պետք է այնպես անել, որ Ռուսաստանին և՛ Արցախից, և՛ Հայաստանից դուրս մղեն: Ու ցավոք, մեր իշխանական որոշ շրջանակներ, կամա, թե ակամա, բայց աջակցում են այդ ծրագրին»:

Նա շեշտեց, որ Արևմուտքի կողմից նպատակաուղղված առաջադրանք կա: «Այդ մասին բացահայտ ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը, դեկտեմբերի 18- ին այդ մասին արտահայտվել է նաև Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարար Տիգրան Ավագյանը. արևմտյան շրջանակները, մեծ հաշվով, պարտադրում են Արցախը հանձնել Ադրբեջանին և փորձել ինչ-որ «մշակութային ինքնավարություն» ստանալ: Սա Արևմուտքի ծրագիրն է, որը պարտադրում են Հայաստանին, և իշխանության մեջ որոշ մարդիկ կոնկրետ այդ ծրագրի հիմնական կատարողներից են: Ծրագրի իրականացման միակ խանգարող հանգամանքը ռուս խաղաղապահներն են Արցախում, և հիմա ռուս խաղաղապահներին այնտեղից հանելու գործընթաց է տեղի ունենում»,-ասաց փորձագետը:

Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ, սին են Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունները, թե ՀՀ-ն Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի: «Հայաստանը բավականին մեծ ռեսուրս ունի: Եթե համեմատենք իրավիճակը 1980-ականների վերջերի ու անգամ 90-ականների սկզբնական շրջանի հետ, այդ ժամանակ Հայաստանն անգամ ռեսուրս չուներ, բայց եղած ռեսուրսով մենք կարողացանք Արցախում դիմակայել Ադրբեջանին, ավելին՝ պատերազմ հաղթել: Այսինքն, այն, ինչ հիմա հայտարարում է այս իշխանությունը, սուտ է: Միշտ ասել եմ ու հիմա էլ կասեմ՝ գոյություն ունի «Բոլթոնի պլան», որի մեջ մի քանի կետ կա. ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում զրոյացնել, հայ ազգին պարտադրել հրաժարվել պատմական ստերեոտիպներից՝ հիմնականում Ցեղասպանության ճանաչումից: Իսկ երրորդ կետի մասին խոսել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ ցանկացած պահի Իրանի հետ ճանապարհը կարող է փակվել: Այսինքն, Իրանը քանդելու նպատակ ևս կա: Սա է ամբողջ նպատակը, որին, ինչպես նշեցի, խանգարում է Ռուսաստանը, որը 2020-ի նոյեմբերին, ոչ ոքի չհարցնելով, հայտնվեց Արցախում՝ գլխացավանք դառնալով «Բոլթոնի պլանը» կատարողների համար: Ռուսաստանին Արցախից հանելուց հետո հաջորդ կետով հայ-թուրքական հաշտեցման ճանապարհով ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելն է, որովհետև ՌԴ-ն ՀՀին պաշտպանում է թուրքական հնարավոր ագրեսիայից»,-շեշտեց փորձագետը:

Նրա խոսքով, ամեն ինչ շատ պարզ է ու բացահայտ: «Եթե դիտարկում ենք իրավիճակը և այն, թե ինչ մակարդակի հյուրեր են այստեղ գալիս և փորձում Հայաստանին պարտադրել Արցախը վերջնական հանձնել Ադրբեջանին, ապա ամեն ինչ պարզ է դառնում: Ցավոք, Հայաստանի իշխանությունները կատարում են ծրագիր, որը չի բխում հայ ազգի՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների բնակչության շահերից: Նրանք այսպիսով վտանգում են արցախահայության՝ Արցախում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Ուզում են ցույց տալ, թե ձեռքերը լվացել են Արցախից, ինչն, ամեն դեպքում, տրամաբանական չէ, որովհետև Արցախի 120 հազար բնակչություն ՀՀ անձնագիր ունի, ու թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո նրանք ՀՀ քաղաքացիներ են համարվում: Պետությունը չի կարող այսպես ձեռքերը լվանալ և ուրանալ իր սեփական քաղաքացիներին»,-ասաց նա:

Անդրադառնալով միջազգային հանրությանը՝ նա շեշտեց. «ԱՄՆ-ն Փալոնի և այլ մարդկանց շուրթերով ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոբ դեր Լեյեն, ողջունելով Ադրբեջանին, հայտարարում է, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է էներգետիկ ոլորտում: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասում է, որ պրոհայկական բանաձևը, որն ընդունել են Ֆրանսիայի Սենատը և Վերին պալատը, չեն արտացոլում Ֆրանսիայի պաշտոնական կարծիքը: Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները, այդ թվում՝ հակահետախուզության ղեկավարը, տարածաշրջանում պրոթուրքական ծրագրերին են աջակցում: Ո՞ւմ ենք դիմում մենք և ի՞նչ հարց ենք ուզում լուծել այս դեպքում: Այո, պետք է շարունակել ճնշում բանեցնել, բայց Արևմուտքի հիմնական նպատակը Հայաստանին ՌԴ-ից պոկելն է, հետո, կներեք արտահայտության համար, «բրախելը»: Իսկ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններ փչացնելն ու թշնամանալն արդյոք բխո՞ւմ է Հայաստանի շահերից: Խիստ կասկածում եմ, որ ներկա իշխանությունը կրելու է նշվածից բխող հետևանքների պատասխանատվությունը: Ստեղծված ճգնաժամի համար միակ լուծումը ՀՀ-ում իշխանափոխություն անելն է, բանակցողին փոխելը, վերջին մի քանի տարում Հայաստանի խեղաթյուրված անվտանգային օրակարգը վերականգնելն է»:

Տիգրան Քոչարյանի կարծիքով, հիմա պետք է Ադրբեջանի համար այլ տեղերում թե՛ ռազմական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ դիվանագիտական խնդիրներ ստեղծվեին, որից հետո ամենաուշը մոտ 2 օր անց ստիպված կբացեր ճանապարհը. «Բայց նման բան չկա: Օրինակ՝ ինձ համար անհասկանալի է, թե Գորիս-Կապան ճանապարհի երկու անցակետերն ինչո՞ւ են աշխատում, արդյոք չունե՞նք նույն տիպի բնապահպաններ, որոնք կարող են որոշակի խաղաղ ակցիաներ անել այն տարածքներում, որտեղ Ադրբեջանն անօրինական է գտնվում: Հայաստանը Սփյուռքի միջոցով ադրբեջանցիների վրա ճնշում գործադրելու հնարավորություն չունի՞: Այս ամենը հնարավոր է, բայց կամք չկա»:

Տիգրան Քոչարյանը նշեց, որ վերջին օրերին օդային միջանցք բացելու մասին խոսակցություններ կան. «Ցավոք, Արցախի որոշ պաշտոնյաներ ևս ոգևորված այդ թեզն են առաջ տանում: Դրանով ստեղծվում է տպավորություն, որ եթե օդային միջանցքը լինի, ապա ցամաքային միջանցքն ինչ ուզում են, թող անեն: Սա աբսուրդային գաղափարներից է, բոլոր ուժերը պետք է ներդնել ցամաքային միջանցքը բացելու վրա, որովհետև օդային միջանցքը վտանգավոր է: Ադրբեջանը յուրաքանչյուր պահի կարող է այն փակել տալ, ուղղաթիռ կամ ինքնաթիռ ոչնչացնել: Բացի այդ, հնարավոր է մի քանի անգամ զուտ PR ակցիաներ լինեն: Չգիտեմ ինչու, բայց համոզված եմ, որ եթե անգամ ինքնաթիռ թռչի, կլինի բրիտանական կամ եվրոպական, ու այդ PR ակցիայով ամեն ինչ կարող է ավարտվել: Հայկական կողմը պետք է այնքան խոհեմ լինի, որ իր հայտարարություններով ու գործողություններով չխանգարի ցամաքային միջանցքը բացելու գործընթացին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը 4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել էՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա Ղուկասյան Ժողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանՏղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգաններըԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համարԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցումՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանԵրևանում ջրի խնդիրը խորանում է․ բնակիչները պահանջում են լուծումներՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ