ՊՆ զորամասերից մեկում նշվել է ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Դեկտեմբերի 17-ին զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ։
Ելույթ ունեցողներն անդրադարձել են զորատեսակի կազմավորմանն ու անցած ճանապարհին՝ կարևորելով ՌԷՊ ստորաբաժանումների դերը բանակի մարտունակության ամրապնդման գործում։
Միջոցառման ավարտին զորատեսակի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։



