Ադրբեջանցի սահմանապահներ՝ ռուս խաղաղապահների փոխարեն․ Բաքուն սպառնում է պատերազմո՞վ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
«Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող ճանապարհին պետք է տեղակայվեն մեր սահմանապահները և տեղադրվի մեր մաքսակետը։ Եթե Հայաստանը միջանցք չի տրամադրում Նախիջեւան մեկնող ադրբեջանցիներին, ապա ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ Հայաստանից եկող հայերն ազատ անցնեն»։
Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է պատգամավոր Ռազի Նուրուլլաեւը, հայտնում է ԱՊԱ-ն։ Պատգամավորը կարծիքով, Ադրբեջանը պետք է պահանջի ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցման մասին. «Քանի դեռ նրանք Ղարաբաղում են, հայերն այս հարցը կօգտագործեն իրենց նպատակների համար։ Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում ուղղակի խոչընդոտ է խաղաղ գործընթացին»։
Ավելին՝ այստեղ
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am-ի




















































