Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չեմ կարծում՝ Բաքուն ձգտում է խաղաղության, նա օգտվում է Ուկրաինայում պատերազմի հանգամանքներից. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը մասնակցել է Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի լսումներին ու պատասխանել կոնգրեսականների հարցերին։

«Վաշինգտոն ժամանած ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ այսօր հնարավորություն կունենամ ուղղակիորեն քննարկել այս հարցը և կշարունակեմ ճնշում գործադրել ազատ տեղաշարժի վերականգնման համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ի պատասխան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հարավային Կովկասի մասին լսումներին կոնգրեսական Ջիմ Կոստայի հնչեցրած հարցին՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացության վերաբերյալ։

Կոնգրեսականն իր քննադատությունն է հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ շեշտելով, թե չի կարծում, որ Բաքուն ձգտում է խաղաղության, այլ ընդամենը օգտվում է Ուկրաինայում պատերազմի հանգամանքներից: Այս համատեքստում նա նաև սխալ է որակել 907-րդ բանաձևի չեղարկումն ու Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:

«Երբ երկու կողմերը բանակցում են, Ադրբեջանը շրջափակում է Հայաստանի և Արցախի միջև ճանապարհը, որը մարդասիրական կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև փակում է գազատարը դեպի Արցախ՝ 120 հազար մարդ թողնելով ձմռան կեսին առանց ջեռուցման: Չեմ կարծում, որ դա բարեխիղճ մոտեցման դրսևորում է»,- ասել է Կոստան:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հիշեցրել է, որ պետքարտուղարությունն այս առիթով կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, քանի որ դրա արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական ծանր հետևանքների ու խափանի խաղաղ գործընթացը: Դոնֆրիդի կարծիքով` բանակցային գործընթացի առանցքային մարտահրավերներից է կողմերի միջև վստահության բացակայությունը:

«Վարչակազմը ձգտում է խթանել երկխոսությունը, որպեսզի կողմերը հասկանան միմյանց և փոխադարձ մտահոգությունները: Եթե ավելի կոնկրետ, ապա արտգործնախարարներն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա: Հույս կար, որ նրանք կհասնեին ընդհանուր հայտարարի մինչև այս տարվա վերջ, սակայն պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի հասնել դրան այդ ժամկետում»,- նշել է նա:

Ըստ նրա՝ այսօր առկա է եզակի հնարավորություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին նպաստելու համար, ուստի Վաշինգտոնը ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում երկկողմ, եռակողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ սերտորեն համագործակցելով Եվրամիության և այլ գործընկերների հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հանդիսանան այս քննարկումների առանցքային բաղադրիչներ:

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս հնարավորության պատուհանը կարող է փակվել, ուստի հրատապության զգացում ունենք այս հարցում: Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակի առանձնահատկությունը մասամբ կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, որը փոխում է տարածաշրջանի դինամիկան»,- նկատել է Դոնֆրիդը:

Լսումները նախագահող կոնգրեսական Ուիլյամ Քիթինգը հետաքրքվեց, թե ինչպես է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ազդում տարածաշրջանի վրա և ինչպիսի ազդեցություն ունի Մոսկվան տարածաշրջանում՝ շեշտելով՝ ռուսական զորքերն այսօր տեղակայված են Հարավային Կովկասի բոլոր երկրներում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կարծիքով՝ ամերիկյան կողմը գիտակցում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում ունի դերակատարում ու ազդեցություն, բայց Վաշինգտոնը ցանկանում է օգնել տարածաշրջանի երկրներին առաջ շարժվել՝ խաղաղությանը հասնելու գործում: Ըստ նրա՝ այսօր Մոսկվան չի հանդիսանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հիմնական միջնորդ, քանի որ գործընթացում ևս ներգրավված են այլ դերակատարներ և ձևաչափեր:

«Չնայած Ռուսաստանը շարունակում է գործոն հանդիսանալ Հարավային Կովկասում, նրա ներխուժումն Ուկրաինա իրական հարցեր է առաջացրել Ռուսաստանի երկարաժամկետ մտադրությունների վերաբերյալ: Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը չի աջակցում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում»,- եզրակացնում է Դոնֆրիդը:

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացն ու այս ուղղությամբ կողմերի ձեռնարկած քայլերը՝ հույս հայտնելով, որ այստեղ կարձանագրվի նոր առաջընթաց: Ըստ դիվանագետի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրականորեն կանդրադառնա հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ու տարածաշրջանում տնտեսական զարգացման վրա:

Լսումներին մի շարք այլ կոնգրեսականներ ևս հնչեցրեցին Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի մասին հարցեր: Կոնգրեսական Բրայան Ֆիթսփատրիկը իր ելույթում նշել է, որ «Ադրբեջանում հայ ռազմագերիների մահապատիժները և բազմաթիվ մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքը մտահոգություն և քննադատություն են առաջացրել միջազգային ասպարեզում», իսկ կոնգրեսական Սուզան Ուայլդն, իր հերթին, պարզաբանումներ խնդրեց Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդասիարկան ծրագրերի չափերի և դրանց վերահսկողության մասին:

6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս