Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ալիևն օգտվում է Փաշինյանի տված հաղթաթղթից. պարզ է, որ ՀՀ այս իշխանություններից որևէ ակնկալիք չկա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսելուց հետո կրկին փակեց Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Լաչինի միջանցք կոչվող հատվածը: Ադրբեջանը շարունակում է նաև հումանիտար աղետը խորացնելու իր քաղաքականությունը: Ադրբեջանի քայլերի, ինչպես նաև առկա ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

«Ադրբեջանի հիմնական նպատակը մեկն է թե՛ այս, թե՛ նախորդած և թե՛ հաջորդող փուլերում՝ լիովին տիրանալ Արցախին, նվազագույնը՝ ազդեցության ուժեղ լծակներ ունենալ Հայաստանի վրա, առավելագույնը՝ Հայաստանի տարածքի մի մասը ևս բռնակցելով՝ ապահովել կապը Թուրքիայի հետ ու ստեղծել իրենց պանթուրանական աշխարհը:Սրանք Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական նպատակներն են, որոնց հետամուտ են լինում: Բոլոր քայլերը, ենթանպատակները ծառայում են հենց նշված երկու՝ Արցախին լիովին տիրանալու և Թուրքիայի հետ կապ ստեղծելու կարևոր գաղափարներին, որոնց շուրջ և աշխատում է Ադրբեջանը: Հիմա Արցախի ճանապարհին սադրանք իրականացնելով՝ պարզ է, որ զուգահեռաբար մի քանի ենթանպատակ են լուծում: Առաջինը՝ փորձում են ապալեգիտիմացնել ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում ու հասնել նրան, որ այդ զորքերը հեռացվեն այնտեղից: Սա Ադրբեջանին պետք է մեկ պարզ պատճառով. իրենք գիտակցում են, որ Արցախը լիովին նվաճելու այս պահին առկա միակ խոչընդոտը հենց խաղաղապահ զորախումբն է, որին պետք է հեռացնել, որ կարողանան առաջին խնդիրը լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ադրբեջանը, նրա խոսքով, զուգահեռաբար նաև մեկ այլ հարց է լուծում. «Արցախահայության մեջ անվստահություն է ներշնչում ապագայի հանդեպ և ամեն ինչ անում, որ մարդիկ ինքնակամ դուրս գան Արցախից և այլևս չբնակվեն այնտեղ: Կա նաև երրորդ խնդիրը. ինչ-որ «ֆինանսական փոխհատուցումներ» պահանջելու հարց կարող է առաջանալ՝ կապված ադրբեջանցիների կողմից հնչեցվող այն մեղադրանքների հետ, թե մենք, իբրև, ապօրինի շահագործում ենք Արցախի հանքավայրերը և այլն: Այսինքն, ենթախնդիրները շատ են, բայց բոլորը ծառայում են վերոնշյալ երկու հիմնական նպատակներին»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների քայլերին, հայտարարություններին՝ նա նշեց. «Եթե խոսենք համարժեքության մասին, պետք է նախ այլ հարցի պատասխան տանք. ո՞ւմ համար են համարժեք այդ քայլերը: Եթե դիտարկում ենք Հայաստանի և Արցախի խնդիրները լուծելու տեսակետից համարժեք լինելու հանգամանքը, ապա կարող եմ վստահ պնդել, որ իշխանությունների քայլերը 180 աստիճանով հակառակ տրամաբանությամբ են: Եթե Ադրբեջանի և Թուրքիայի երկու հիմնական նպատակները լուծելու տեսանկյունից նայենք իշխանությունների քայլերին, ապա դրանք լիարժեք համարժեք են այդ նպատակների իրագործմանը: Ավելին՝ իրենք բոլոր հիմքերը տալիս են, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան այդ հարցերը լուծել: Ընդ որում, վերջին սադրանքի հիմքերը այս իշխանությունները դրել են Պրահայում ստորագրված, այսպես կոչված, համատեղ հայտարարությամբ, որով ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջնականապես հրաժարվել Արցախից: Այսինքն, այդ թուղթն իր ձեռքն ունենալով՝ Ադրբեջանի նախագահը կարողանում է հանգիստ բանակցել ապաշրջափակում պահանջող ցանկացած երկրի ղեկավարի հետ՝ ասելով, որ «սա մեր տարածքն է, Հայաստանը ճանաչում է այն, ահա՝ թուղթը, ուրեմն՝ ձեր ի՞նչ գործն է»: Ասում են նաև, որ «ոչ մի հումանիտար ճգնաժամ չի լինելու, պետք է՝ անհրաժեշտը կմատակարարենք»: Սա է այն հաղթաթուղթը, որը Փաշինյանը տվել է Ալիևին, ու որից Ալիևը լիարժեք օգտվում է»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին ուղղված կոչերին, նամակներին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ավելի քան համոզված եմ, որ միջազգային հանրություն կոչվածից արցախահայությունը որևէ օգնություն չի ստանալու:Նրանք արդեն իսկ իրենց մտահոգությունները հայտնել են, որոնք Ադրբեջանին չեն հուզել: Հետևաբար, հաջորդ քայլը, որը, օրինակ՝ որոշակի պատժամիջոցների գործադրում է ենթադրում, չի արվելու մի պարզ պատճառով. նույն միջազգային հանրությունը հետաքրքրված է այս իրավիճակի զարգացմամբ: Եկեք չմոռանանք, թե խնդիրը որտեղից ծագեց: Խնդիրը ծագեց այն պահից, երբ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին Արցախի հանքերը շահագործելու լիցենզիա տրամադրել բրիտանական ընկերությանը: Ընդ որում, բրիտանական դիվանագիտությունն այդ խնդրով սկսել է զբաղվել հենց պատերազմի օրերին: Արցախում արյուն էր թափվում, իրական կոտորած էր, իսկ իրենք, ըստ իրենց իսկ կողմից հրապարակված նամակների, այդ նույն պահին զբաղվում էին Արցախի ռեսուրսները միմյանց մեջ բաշխելու գործով: Հետևաբար, ի՞նչ ակնկալել այս միջազգային հանրությունից: Ոչինչ»,շեշտեց մեր զրուցակիցը:

Խոսելով հնարավոր իրական լուծումների մասին՝ նա ընդգծեց. «Խնդիրը մեկ լուծում ունի, և այդ լուծումը Երևանում է: Ավելի ճիշտ՝ մեր ժողովրդի քայլերի մեջ պետք է լինի լուծումը, որոնք ուղղված կլինեն դավաճան իշխանությունների հեռացմանը և սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը ստանձնելուն: Մենք այսօր պետականությունը կորցնելու իրական և լուրջ խնդրի առջև ենք կանգնած: Բացի այդ, այս պահին, որպես ժողովուրդ, ազգ, պետություն, կանգնած ենք որոշում կայացնելու անհրաժեշտության խնդրի առջև: Պարզ է, որ ՀՀ այս իշխանություններից որևէ ակնկալիք չկա: Պարզ է նաև, որ եթե անգամ միջազգային հանրությունը որոշակի լուծումներ է տալիս, ելակետը բացառապես իր շահն է, և հաճախ այդ լուծումները պարզապես կարելի է չակերտների մեջ առնել: Մենք հիմա նմանատիպ սպառնալիքի առջև ենք կանգնած: Վաղը կարող է այդ ճանապարհը բացվել, ինչը լուծում կհամարվի: Բայց ո՞րն է լինելու այն գինը, որը պետք է վճարի մեր ժողովուրդը, նաև Արցախը այդ բաց ճանապարհի համար: Եթե գինն այնպիսինն է, որ հաջորդ քայլով այդ ճանապարհը կարող է նորից փակվել, նորից այլ պահանջներ դրվեն, ապա նման լուծումը չի կարելի լուծում համարել»:

Քաղաքագետի խոսքով, ցավոք, միջազգային հանրությունը միայն նման լուծումներ է կարողանում առաջարկել հայկական կողմին, ինչը պետք է հստակ գիտակցել և իմանալ. «Դրա համար, իմ խորին համոզմամբ, միակ լուծումը սեփական ուժերը կենտրոնացնելով, պայքարի միջոցով խնդիրներին լուծում տալն է: Սա կարող է շատ պրոբլեմատիկ լինել, ինչը հասկանալի է, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ տարբերակ ես չեմ տեսնում»: Իրավիճակը դիտարկելով բանակցային գործընթացի համատեքստում, երբ այլևս ՀՀ իշխանությունները նույն ոգևորությամբ չեն խոսում «խաղաղության պայմանագրի» ստորագրման հավանականության մասին, քաղաքագետը նշեց.

«Այն, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվելու է, դեռ ավելի վաղ էի ասել: Կար տպավորություն, որ կողմերը փոխհամաձայնեցված են այդ քայլին գնում. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չշտապելու համատեղ որոշում էին կայացրել: Ասել էի նաև, որ փաստաթուղթն իսկապես շատ է պետք Ադրբեջանին, բայց եթե նրանք պատրաստ են չեղարկել կամ հետաձգել ստորագրումը, նշանակում է՝ ինչ-որ նոր բաներ ստանալու ակնկալիքներ ունեն, ուզում են դրանք ևս ստանալ ու հետո նոր ունենալ այդ փաստաթուղթը: Ադրբեջանն իր հանգստության համար միջանկյալ փաստաթուղթ է ստացել Փաշինյանից: Պրահայի հայտարարության մասին է խոսքը, որը հետագայում ամրապնդվել է Սոչիում: Ստանալով այդ միջանկյալ փաստաթուղթը՝ Ալիևը գնում է հաջորդ պահանջների կատարմանը, ինչին մենք ականատես ենք լինում հենց Շուշիում: Ինչ վերաբերում է այս իշխանությունների՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու շուրջ ոգևորության, ակտիվության պակասին, ապա այդ վարքագիծը բացառապես մեկ բացատրություն ունի. Ադրբեջանից այդ հրահանգն են ստացել՝ դեռ չխոսել այդ մասին, «կոնֆլիկտ խաղալ», որ այդ կոնֆլիկտի մեջ Ադրբեջանը կարողանա ստանալ այն, ինչի համար պայքարում է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան