Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը ցույց է տալիս, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար. Թոմաս դե Վաալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

Միջազգային հանրությունն ու վերլուծաբաններն անդրադառնում են ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան գրառման միջոցով:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը», գրել է Փրայսը՝ շեշտելով՝ առաջ շարժման ճանապարհը բանակցությունների միջոցով է։

Իր հերթին, Բրյուսելում ընդգծել են, որ «լուրջ մտահոգությամբ» հետևում են այստեղ արդեն որոշ ժամանակ տեղի ունեցող զարգացումներին։ ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին «ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այդ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ը կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին», նշված է հայտարարության տեքստում։

Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն այս կապակցությամբ իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ պաշտոնյաներն անհանգստացած են ստեղծված կացությամբ և ցանկանում են պահպանել բանակցային գործընթացը: Ըստ վերլուծաբանի՝ վերջին շրջանի ԵՄ միջնոդությամբ բանակցությունները որոշակի առաջընթաց արձանագրեցին, որի արդյունքում կողմերը հնչեցրեցին հայտարարություններ խաղաղ պայմանագրի մասին: Սակայն որևէ համաձայնություն չկա Ղարաբաղի հայության ապագայի վերաբերյալ, նշում է վերլուծաբանը՝ շեշտելով՝ «Ադրբեջանը, որն այսօր դոմինանտ դիրքում է, ցույց է տվել, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար»: Դե Վաալի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, այլ ոչ թե նոր պատերազմ սկսել, սակայն հայկական կողմը չի կարող գնալ այն զիջումներին, որոնք նա ցանկանում է տեսնել: Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին, զգուշացնում է դե Վաալը։

Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ձախողման արդյունք է:

«Ավելի լայն տեսանկյունից դա երկկողմ շարունակական շփումների ձախողման արդյունք է, որոնք հուսով էինք, որ այս աշնան սկզբին որոշակի արդյունքներ կսկսեին տալ»,- պնդում է նա:

Կազլյարիչի կարծիքով՝ Ռուսաստանը, որն այսօր ներխուժել է Ուկրաինա, ի վիճակի չէ չեզոք խաղաղապահ գործունեություն ծավալել: Արդյունավետ խաղաղապահ գործունեության համար, ըստ նախկին դեսպանի, բավարար չէ նաև այստեղ առկա զորամիավորման թվաքանակը:

«Ես չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր միայն ռուսական խաղաղապահների ուժերի միջոցով անել այն ամենը, ինչը կբավարարի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- նշում է Կազլյարիչը:

Նախկին դեսպանի պնդմամբ՝ այսօր Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալի չափով թուլացած են, իսկ վարկանիշը՝ ցածր՝ կապված այն ամենի հետ, ինչը Մոսկվան անում է Ուկրաինայում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության պահպանումը, որը Մոսկվան կարող է վերահսկել, Ռուսաստանի միակ շահն է: Կարծում եմ՝ ռուսական կողմը հետաքրքված չէ կայունությամբ՝ խաղաղություն հաստատելու իմաստով։ Նրանց շահն է զերծ պահել կողմերին առճակատման վերսկսումից, որքան հնարավոր է»,- ընդգծում է Կազլյարիչը:

Հայաստանցի վերլուծաբան Հովսեփ Խուրշադյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմն ու ռուս խաղաղապահները գործում են համաձայնեցված.

«Նրանք գործում են փոխհամաձայնեցված Ադրբեջանի հետ, քանի որ նրանց երկուսի նպատակն է վերացնել Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանը վերածել ռուսական մեկ բազայի, որը կբերի Հայաստանի պետականության կործանմանն ու Հայաստանը զոհասեղանին դնելուն, այդ թվում Ռուսաստանի մղվող տարբեր պատերազմներում»,- ասել է նա:

Նրա կարծիքով՝ Երևանը օր առաջ պետք է պահանջի միջազգային խաղաղապահների տեղաբաշխում Լեռնային Ղարաբաղում:

«Քանի դեռ այնտեղ չկան հստակ մանդատով ձևակերպված խաղաղապահ ուժեր, որևէ երկարատև կայունության և անվտանգության մասին Արցախի բնակչության համար խոսելն ավելորդ է»,- շեշտում է Խուրշուդյանը:

Այս առումով վերլուծաբան Թոմաս դե Վաալն էլ գտնում է, որ խնդիրը նրանում է, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի իրականացման հիմնական բեռը շարունակում է մնալ Մոսկվայի ուսերին այն դեպքում, երբ այն չի կարողանում հաջողությամբ իրականացնել այն, ուկրաինական պատերազմի պատճառով: «Ռուսաստանի նկատմամբ վստահությունը մեծ չէ Հայաստանում կամ Ադրբեջանում, և զրոյական է միջազգային հանրության շրջանում», գրում է դե Վաալը թվիթերյան իր գրառման մեջ՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները չունեն որևէ համաձայնեցված մանդատ՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Դրա հետ մեկտեղ, ըստ վերլուծաբանի, ԼՂ հայության համար ռուս խաղաղապահները դիտարկվում են «որպես իրենց գլխավոր պաշտպան», որն է՛լ ավելի է մեծացնում նրանց նկատմամբ անվստահությունը Բաքվի կողմից, նկատում է դե Վաալը:

Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը