«Մենք տարբեր ենք ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով, բայց միասնական ենք մեր կամքով»․ Ավինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ: Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ: Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ:
Այս ճանապարհը երկար է և երբեմն անանցանելի է թվում: Այն հնարավոր է անցնել միայն միասնական:
Սիրելի հայրենակիցներ, հայեր, մենք տարբեր ենք մեր ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով և կենցաղով, բայց մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում: Մնացեք հաստատակամ և մեր հանդեպ հավատով»:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



