Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքական վտանգի դեմ աշխարհաքաղաքական վեկտորների զուգակցման հեռանկարները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ իրավիճակին համապատասխան արձագանքելու համար անհրաժեշտ է վերլուծել այդ փոփոխությունների առաջացրած վերադասավորումներն ու հակադիր շահերի գործոնը։ Ի մասնավորի, պարզ է, որ Թուրքիան այն պետությունը չէ, որը տարիներ առաջ էր։ Ուզենք, թե չուզենք, թուրքական պետության հզորացումն այլևս իրողություն է։ Նույնիսկ Ռուսաստանն է ստիպված Հարավային Կովկասում հաշվի առնել Թուրքիայի գործոնը, իսկ նախկինում այս տարածաշրջանը համարում էր ամբողջովին իր ազդեցության գոտի։ Արդեն իսկ Հարավային Կովկասի զգալի մասում թուրքական ազդեցությունը շատ ուժեղ է՝ առաջին հերթին՝ Ադրբեջանում, ապա նաև Վրաստանում։ Նրանց երազանքն է Հայաստանը ևս գցել թուրքական ազդեցության տակ, և տարածաշրջանի հարցերը վերջնականապես լուծված կլինեն։

Բայց այս հարցում թերևս Թուրքիային խոչընդոտող հանգամանքներ կան, որի մասին վերջերս ակնարկել էր այդ երկրի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը` նշելով, թե Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայկական սփյուռքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մյուս կողմից էլ՝ նկատել էր, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ գտնվող և Արևմտյան դաշինքի մի մասը դիրքավորել ցանկացող երկիր է, և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ հենց ՀՀ-ին կարող է օգուտ բերել։ Ըստ էության, Թուրքիայի նախագահի խոսնակը քողարկված ակնարկ է հնչեցրել այն մասին, որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Թուրքիան շատ հզորանա, որը, մեծ ձեռքբերումներ ունենալով, կարող է նույնիսկ Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնել ու ցանկացած հարցով շանտաժ անել։

Չէ՞ որ այսօր արդեն տեսնում ենք, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Անկարան ինչպես է հատուկ նախապայմաններով խոսում Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ։ Եվ այդպիսի մտավախություններով է պայմանավորված, որ Արևմուտքը աջակցում է քրդերին ընդդեմ Թուրքիայի, իսկ Հայաստանի ուղղությամբ թուրքական քայլերը դիմադրության են արժանանում առաջին հերթին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։ Պարզ է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ընդարձակումը նոր գլխացավանք կարող է դառնալ Արևմուտքի համար, քանի որ այդ երկիրը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման պայմաններում փորձում է դառնալ դեպի Եվրոպա էներգետիկ հոսքի ապահովման հիմնական ուղին՝ այդ թվում օգտագործելով նաև Միջին Ասիայի էներգակիրների ռեսուրսների մատակարարման ուղիները։ Փաստացի Թուրքիան կարող է տարբեր ուղղություններով թելադրող դառնալ, մանավանդ որ այն հավակնություններ է դրսևորում հունական կղզիների նկատմամբ, իսկ Էրդողանի կողմից Հունաստան ներխուժելու մասին բացահայտ սպառնալիքներ են հնչում։

Ուստի պատահական չէ, որ արևմտյան երկրները՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ամբողջովին Հունաստանին են պաշտպանում ու սպառազինություններ մատակարարում այդ երկրին։ Եվ պարզ է, որ եթե Թուրքիան հարավկովկասյան ուղղությամբ հաջողության հասավ, ապա իր ամրապնդված դիրքերը հաջորդիվ օգտագործելու է նաև եվրոպական ուղղությամբ արդյունքներ գրանցելու համար։ Հետաքրքրական է, որ Թուրքիայի նախագահի խոսնակը նաև ակնարկում էր, թե իրենք կարող են Երևանին օգնել ազատվել ռուսական կախվածությունից, և Հայաստանը Թուրքիայի միջոցով բաց ծով դուրս կգա։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան կարող է դուրս մղել ՌԴ-ին Հայաստանից, հետևաբար նաև տարածաշրջանից։ Իսկ դրա համար թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ջանք գործադրում է, հատկապես քայլեր են ձեռնարկվում, որ խաղաղապահների մնալու ժամկետը չերկարաձգվի, ու նրանք շուտափույթ հեռանան Արցախից։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո կդրվի նաև ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի պահպանման նպատակահարմարության հարցը։

Ստացվում է, որ ինչքան էլ Մոսկվան և Անկարան որոշ համագործակցության կետեր գտնեն, միևնույնն է, նրանց շահերը տարածաշրջանում միմյանց հակադիր են։ Օրինակ՝ եթե Թուրքիան ամբողջովին հաստատվեց Հարավային Կովկասում, ապա ՌԴ-ն ստիպված է լինելու դուրս գալ նաև Սիրիայից ու խնդիրներ է ունենալու արդեն Հյուսիսային Կովկասում և Միջին Ասիայում։Այսինքն՝ ռուսական ազդեցության պահպանումը դեռևս փակում է թուրքական էքսպանսիայի ճանապարհը։ Մյուս կարևոր գործոնը, որը զսպում է Թուրքիային, Իրանն է։ Եվ պատահական չէ, որ Իրանն արդեն մի քանի անգամ խոշոր զորավարժություն է կազմակերպել Ադրբեջանի հետ սահմանին և անընդհատ հայտարարում է, թե թույլ չի տա, որ տարածաշրջանում ընդունված սահմանների փոփոխություն տեղի ունենա։ Թեհրանը կոնկրետ դեմ է թուրքադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» նախագծի կյանքի կոչմանը, որի միջոցով պանթուրքական ծրագրերն իրականություն են դառնալու և հետագայում մեծացնելու են նաև Իրանի մասնատման վտանգը։

Դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանն էլ Իրանի սահմանի մոտ են համատեղ զորավարժություն կազմակերպել, անգամ Արաքս գետի վրայով լողացող կամուրջների տեղակայման տեսքով զորքերի տեղափոխման սցենար խաղարկել։ Փաստացի այս զորավարժությամբ կոնկրետ մեսիջ է ուղարկվում Թեհրանին, որ իրենք հարկ եղած դեպքում կարող են նաև Իրանի տարածք ներխուժել։ Ըստ այդմ, անհնար է հաշվի չառնել պանթուրքական սպառնալիքը Իրանի համար։ Դրա համար էլ այդ երկիրը գործի է դնում նաև իր կրոնական և քարոզչական լծակները իսլամական հեղափոխությունը դեպի Ադրբեջան արտահանելու ուղղությամբ։

Հատկապես ակտիվ աշխատանք է տարվում Նախիջևանի ուղղությամբ, Իրանում նույնիսկ այդ շրջանն ուղղակիորեն իրենց պետությանը միացնելու կոչեր են հնչում։ Իսկ այս հանգամանքն այնքան է անհանգստացրել Բաքվին, որ Նախիջևանում մեծ թափով կադրային փոփոխություններ են իրականացվում, փոքրացվում է և ճնշվում է այդ երկրամասի ինքնավարության աստիճանը։ Կարճ ասած՝ Թուրքիային զսպող բազմաթիվ գործոններ են առկա, մնում է միայն զուգակցել այդ աշխարհաքաղաքական վեկտորները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ