Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սառցակալած գարեջրի պատահական «գյուտը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գարեջրի յուրաքանչյուր սիրահար լսել է հայտնի Oktoberfest գարեջրի փառատոնի մասին, որն ամեն տարի անցկացվում է Մյունխենում։ Սակայն դա միակ խոշոր գարեջրային փառատոնը չէ, որ տեղի է ունենում այդ քաղաքում։ Կա նաև Starkbierfest փառատոնը, որի մասին քչերը գիտեն։ Այդ փառատոնի հիմնական շեշտը դրված է թունդ գարեջրի վրա, որոնք են՝ բոկը, դոպպելբոկը և դրանց այլ տարատեսակները: Թունդ գարեջուրը՝ բոկը, հայտնվել է Էյնբեկում: Ներքին Սաքսոնիայի այդ քաղաքը միացել է Հանզեական լիգային 1368 թվականին։ Էյնբեկի գարեջրի գործարանները միության մյուս քաղաքներին մատակարարում էին մուգ ըմպելիքներ, որոնք արդեն եփում էին ոչ թե տեղական խոտաբույսերով, այլ գայլուկով:

Այդ ըմպելիքի երկրորդ հատկանիշն այն էր, որ գարեջուրը մի քանի ամիս հնեցվում էր սառը սենյակում։ Այդ ըմպելիքը, շնորհիվ ալկոհոլի բարձր պարունակության, կարելի էր երկար պահել, ինչը նշանակում է, որ այն կարելի էր տեղափոխել երկար տարածություններով։ Կան ապացույցներ, որ այն նույնիսկ հասցրել են Երուսաղեմ։ Այնուամենայնիվ, Էյնբեկի բոկ գարեջրի կարևորագույն առևտրային ուղղությունը եղել է Մյունխենը։ Մինչ «Մաքրության մասին» օրենքի ընդունվելը գարեջուրը, որպես այդպիսին, որակյալ չի եղել, քանի որ այն պատրաստվել է գրեթե ամեն ինչից, և ազնվականները նախընտրել են Էյնբեկի գարեջուրը: Ի դեպ, Hofbrau գարեջրի գործարանը ստեղծվել է 1589 թվականին հենց այն նպատակով, որ նվազեցնի դուքս Վիլհելմ 5-րդի «գարեջրային» ծախսերը: Այնուամենայնիվ, Մյունխենում գարեջրագործությունը սկսել է զարգանալ միայն 1612 թվականին, երբ գարեջրագործ Էլիաս Պիչլերը տեղափոխվել է այնտեղ Էյնբեկից: 19-րդ դարի կեսերին բոկ թունդ գարեջուր սկսել են եփել նաև այլ երկրներում՝ Հոլանդիայում, Բելգիայում և Բալթյան երկրներում։

Դասական բոկը թունդ ներքին ֆերմենտացված գարեջուր է (6,5 %-ից ավելի թնդությամբ): Ունի ածիկային համ՝ գայլուկի մեղմ հետհամով: Համում շատ հաճախ առկա են լինում կարամելային և ծխային նոտաներ, ինչը երկար եփելու արդյունք է։ Դոպպելբոկը բոկի տարատեսակ է: Չնայած իր «կրկնակի» նախածանցին, այդ գարեջուրն այնքան էլ թունդ չէ։ Դրանում ալկոհոլի պարունակությունը, ինչպես սովորական բոկերում, 7-12 % թնդության սահմաններում է։ Այդ գարեջուրը հայտնվել է Պաուլանի վանքում 17-րդ դարում։ Այնտեղ շատ հագեցած գարեջուր էին եփում, որը վանականները պահքի ժամանակ հացի փոխարեն էին օգտագործում։ Ներկայում այդ գարեջուրն արտադրվում է Paulaner Salvator անվամբ։ Ի դեպ, Starkbierfest գարեջրի փառատոնն անցկացվում է հենց պահքի օրերին։ Ավելի քիչ հայտնի բոկի տեսակ է այսբոկը, որը պա տ ա հ ա բար է պատ րաստ վ ե լ Reichelbrau գարեջրի գործարանում:

Անփույթ աշակերտը մոռացել է տակառները նկուղ տեղափոխել, որի պատճառով էլ գարեջուրը գիշերը սառել է։ Գարեջրի գործարանի սեփականատերը ստիպել է նրան խմել այն պղտոր հեղուկը, որը մնացել էր սառույցի կտորների մեջ։ Համտեսելով խմիչքը՝ օգնականը շատ է զարմացել դրա գերազանց հարուստ համից, որի մասին էլ շտապել է պատմել վարպետին։ Այսբոկը պարունակում է 9-ից 14 % ալկոհոլ: Այն նման թնդություն ձեռք է բերում այն պատճառով, որ ալկոհոլը և ջուրը տարբեր սառեցման աստիճաններ ունեն: Այսինքն՝ սառեցված գարեջրի սառույցի մի մասը հեռացնելով՝ կարելի է ստանալ ավելի հագեցած և թունդ ըմպելիք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր