Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Համընդհանուր հայտարարագրման համակարգը մահակ են դարձնելու, ռիսկերի ենք բախվելու». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ-ում հրատապ կարգով քննարկվող, բազում քննադատությունների արժանացած՝ կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է համարում նաև Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Խոսքը համընդհանուր հայտարարագիր ներդնելու նախագծի մասին է: Աուդիտորների պալատի նախագահի խոսքով, չէր կարելի նման նախաձեռնությամբ հանդես գալ, կան ռիսկեր, որոնց անպայման բախվելու ենք: Նա համակարգի ներդրման առնվազն երկու պատճառ է տեսնում: «Առաջին հավանական պատճառը, որին շատ հակված եմ, հետևյալն է. արտասահմանից դրամաշնորհ են ստացել, այդ դրամաշնորհը «կերել են», իսկ հիմա համակարգն ընդունելու պարտավորություն են ստանձնել:

Սովորաբար գերտերությունները փոքր, մանավանդ անուղեղ կառավարություն ունեցող երկրների վրա փորձարկումներ են անում՝ որոշելու՝ այդ երկրներում ներդնե՞լ համակարգը, թե՞ ոչ: Ու քանի որ այս կառավարությունը անհամեմատելի անուղեղ է, համատարած լոբբինգի արդյունքում պետք է ընդունեն նախագիծը, որովհետև պարտավորություն են ստանձնել: Երկրորդ պատճառը, ըստ իս, մարդկանց ամբողջությամբ վերահսկելի դարձնելն է ու, բնականաբար, հարկելը»,- «Փաստի» հետ զրույցում ընդգծել է Ն. Սարգսյանը: Նա կարծում է, որ թեպետ առաջիկա փուլում միայն եկամուտների և ունեցվածքի հայտարարագրում է նախատեսվում, բայց քննարկումները ցույց են տվել, որ ուզում են հայտարարագրել նաև ծախսերը, ցանկանում են հարկային բեռը դնել ֆիզիկական անձանց վրա:

«Ու եթե անձն ըմբոստ է, հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ընդդիմադիր գործիչ է կամ պարզապես յուրային չէ, այս իշխանության պարագայում այս համակարգը նրա նկատմամբ ռեպրեսիայի գործիք կարող է դառնալ: Մարդը կարող է չհարկվող եկամուտներ ունենալ. օրինակ՝ նվիրատվություն կամ գյուղատնտեսության գործունեությունից ստացած եկամուտ: Վաղը-մյուս օրը պետական մարմիններն ասելու են՝ հիմնավորիր, որ չհարկվող եկամուտ է, հակառակ դեպքում պետք է 25,5 տոկոս հարկ վճարես: Արդյունքում գումարները հավաքագրելու են, մարդկանց աղքատացնելու են, իսկ համակարգը դարձնելու են մահակ, որ իրենց «երաժշտության» տակ մարդիկ պարեն»,-կարծում է նա: Սարգսյանը այլ ռիսկերի մասին ևս մատնանշել է՝ ընդգծելով, որ մարդիկ ստիպված են լինելու հայտարարագիր լրացնելու համար վճարել հաշվապահական կազմակերպություններին, բացի այդ, ոչ բոլորն են հիշելու հայտարարագիր ներկայացնելու ժամկետները, ինչի պատճառով 50 հազար դրամով տուգանվելու են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան