Կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը չստեղծել արհեստական խոչընդտներ. ԲՊՀ ուսանողական խորհրդի հայտարարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհուրդ
Հայտարարություն
Ուսանողական խորհուրդը հայտնում է, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թ. 1466-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում սովորողների կողմից ընտրված անդամներից մեկ ուսանողի ազգանվան մեջ առկա է վրիպակ:
Դեկտեմբերի 5-ին համալսարանը և ուսանողը այդ մասին գրություն են ուղարկել ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մաթևոսյանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վ. Դումանյանին՝ խնդրանքով մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը կատարել փոփոխություն նշված որոշման մեջ: Սակայն մինչ այս պահը փոփոխությունը կատարված չէ, ինչը կարող է ստեղծել խոչընդոտ ուսանողի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելուն:
Կոչ ենք անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը որոշման փոփոխությունը անհապաղ ուղղարկել ՀՀ կառավարություն հաստատման՝ չստեղծելով արհեստական խոչընդտներ, քանի որ այսօր վերջնաժամկետն է: Հակառակ դեպքում կխախտվի հոգաբարձուների խորհրդում ուսանողական անդամների օրենսդրությամբ սահմանված 25 տոկոսի պահանջը և կոտնահարվեն ուսանողների իրավունքները:
Գտնում ենք, որ այս արհեստական ձգձգումը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 9-ին խորհուրդը ընտրելու է ԲՊՀ ռեկտոր:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



