Ինտերը հաղթել է ընկերական խաղում․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
«Ինտերը» Մալթայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղում 6։1 հաշվով հաղթել է «Գզիրա Յունայթեդին»։
Տոնի Բեզինայի անվան ստադիոնում կայացած խաղում միլանցիների կազմում աչքի են ընկել Ռաուլ Բելանովան, Քրիստիան Ասլանին, Հական Չալհանողլուն, Ռոբին Գոսենսը, Ֆեդերիկո Դի Մարկոն և Հենրիխ Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ կեսում և աչքի ընկել 89-րդ րոպեին` գլխի հարվածով եզրափակելով Դիմարկոյի փոխանցումը։ Վերջինս էլ գոլի հեղինակ էր դարձել հենց Մխիթարյանի փոխանցումից հետո։
«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 7-ին՝ «Զալցբուրգի» հետ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



