Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործելաոճի փոփոխությունը ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի բոլորի համար». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս լրատվամիջոցներում լուր տարածվեց ԶՊՄԿ-ում պոչամբարի պայթյունի մասին, ինչն ընկերությունը հերքեց։ Սակայն համացանցում հայտնվեցին աղտոտված Ողջի գետի կադրեր։ Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԶՊՄԿ-ից, և մեր հարցերին պատրաստակամություն հայտնեց պատասխանել ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

- Լուրերն անցյալ շաբաթ տեղի ունեցածի մասին հակասական են։Պոչամբարում, ի վերջո, պայթյուն եղե՞լ է, թե՞ ոչ։

-Ոչ, չի եղել։ Ես, ճիշտն ասած, զարմանում եմ՝ ինչ հեշտությամբ մարդիկ կարող են նման մասշտաբի կեղծ լուր տարածել։ Նաև լավ չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում «պոչամբարի պայթյուն»։ Եթե նույնիսկ այդ ձևակերպման տակ հասկանում են պոչամբարի փլուզումը, ապա այդ լուրը տարածողները հասկանո՞ւմ են, արդյոք, թե դա ինչ մեծ մասշտաբի աղետ կարող է լինել, և նման լուրջ երևույթների վերաբերյալ այդպիսի անպատասխանատու ապատեղեկատվություն տարածելն ուղղակի անթույլատրելի է։ Ձևակերպումն այնքան անլուրջ է, որ անգամ կարելի էր ուշադրության չարժանացնել, բայց, այդուհանդերձ, թյուրըմբռնումներից խուսափելու և մարդկանց անտեղի անհանգստությունից ազատելու համար որոշեցինք անդրադառնալ հարցին և հանդես գալ հերքումով։ Կրկնեմ՝ պոչամբարի որևէ վթար, առավել ևս պայթյուն տեղի չի ունեցել։

- Իսկ ո՞րն էր Ողջի գետի աղտոտման պատճառը, մենք նաև կադրեր տեսանք՝ տեղում նկարահանված, ակնհայտ էր, որ ինչ-որ խնդիր, այդուհանդերձ, ծագել էր։

- Անկեղծ ասեմ, այն պատկերը, որ տեսել եք տեսանյութում, տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ քաջարանցիները և կապանցիները պարբերաբար տեսնում են։ Դա կհաստատի ցանկացած տեղաբնակ։ Եվ ինչպես ասել էինք մեր հաղորդագրության մեջ, դա տարիներով կուտակված տեխնոլոգիական չլուծված խնդիրների արդյունք է։ Տեղի է ունենում հետևյալը՝ ընկերության արտադրական հրապարակներից և համայնքային նշանակության ճանապարհներից ավտոմեքենաների անիվների վրա կուտակված հողային զանգվածը անձրևի և ձյան հետևանքով խառնվում է ողողաջրերի հետ և հոսում դեպի գետ։ Այդ հոսքերը որևէ առնչություն չունեն հարստացուցիչ ֆաբրիկայում առաջացող պոչերի հետ։ Այդուհանդերձ, դա, այո՛, խնդիր է, որը նոր չէ առաջացել։

- Նշեցիք, որ դա, փաստորեն, մշտական խնդիր է եղել, ինչո՞ւ է միայն այսօր խոսվում դրա մասին։

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել, թերևս հարցնեք այդ տեսանյութը տարածողներին, որոնք կարծես Կապանից են, ամեն տարի տեսել են այդ խնդիրը, բայց տեսանյութեր սկսել են տարածել միայն այս տարի։ Կամ եթե եղել են նախկինում, ես բաց եմ թողել։

- Իսկ ո՞րն է խնդրի պատճառը։ Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, ըստ ձեզ։

-Խնդիրները բազմաշերտ են և մասնագիտական խոր պատասխան տալու համար պետք է ավարտվի խնդիրների համապարփակ գնահատման փուլը, որը հիմա իրականացնում ենք։ Բայց, որպես նախնական ախտորոշում, կարող եմ ասել, որ արտադրական հրապարակների մեծ մասը մինչ այսօր հագեցած չէ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Արտադրահրապարակների մակերևույթները ասֆալտապատ կամ բետոնապատ չեն, հագեցած չեն ջրահեռացման ակոսներով և պարզեցման ավազաններով։ Դրա հետևանքով առատ տեղումների ժամանակ, ցավոք, այո՛, մակերևութային ջրահոսքերը ողողում են արտադրահրապարակները և խառնվում Ողջի գետի վերին հոսանքներին։ Կրկնեմ, սա պոչանք չէ, տեղումներից առաջացած ջրերը ողողել են ընկերության բաց հրապարակները և, խառնվելով համայնքային ճանապարհների ողողաջրերին, հոսել են դեպի գետ։ Սա նույնպես խնդիր է, բայց, որքան կարելի է հասկանալ, այս երևույթին միշտ վերաբերվել են որպես ոչ մեծ բնապահպանական նշանակության հարց։ Եթե հարցնեք տեղացիներին, վստահ եմ՝ կասեն՝ «հա էլ էդ ա»։ Կոմբինատի նոր ղեկավարության և ինձ համար սա ընդունելի մոտեցում չէ, և սրան պետք է լուծումներ տրվեն։

- Ընկերությունում արդեն գրեթե մեկ տարի է՝ նոր ղեկավարություն է, հնարավոր չէ՞ր այդ խնդիրը լուծե՞լ։

- Ես ուզում եմ հստակ լինի, որ սրանք խորքային, տեխնիկական, տեխնոլոգիական խնդիրներ են։ Տարիներով չլուծված խնդիրները մեկ կամ երկու տարում չեն կարող լուծվել։ Հանքի բնապահպանական կառավարումը համալիր խնդիր է։ Նախ պետք է իրականացվի խնդիրների համալիր գնահատում, գույքագրում, գնահատվի տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասշտաբը և մշակվի խնդիրների աստիճանական լուծման ռազմավարություն։ Այս պահին իհարկե կիրառվում են ժամանակավոր լուծումներ։ Տեղի ունեցած արտահոսքը արդեն իսկ դադարեցվել է։ Ավելի հիմնավոր հարցը լուծելու համար, ինչպես արդեն ասացի, պետք է տարիների հետևողական աշխատանք։ Մեզ համար բնապահպանությանն ու աշխատանքային անվտանգությանն առնչվող հարցերը «փոքր» համարվել չեն կարող, ինչպիսին էլ դրանք լինեն։

Դժբախտաբար, այսպիսի՝ բարձիթողի վիճակում գտնվող հարցերը բավականին շատ են։ Դրանք մենք մեկ առ մեկ գույքագրում ենք և տալիս ենք առնվազն ժամանակավոր լուծումներ, մինչև կգտնվեն ու կիրականացվեն հիմնավոր լուծումները։ Ուզում եմ վստահեցնել, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ներկայիս ղեկավարող թիմը առաջնային է համարում տեխնոլոգիական գործընթացների արդիականացումը և դրանց ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը։ Ժամանակի ընթացքում գործելաոճի այս փոփոխությունը, վստահ եմ, զգալի կլինի, ու տարբերությունը՝ ակնհայտ կլինի բոլորի համար։ Բայց դարձյալ պետք է զինվել համբերությամբ, քանի որ տարիների խնդիրների լուծումը մեկ օրվա կամ նույնիսկ մեկ տարվա հարց չէ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն