Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը ներկայանում է նորովի

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Գյումրիում  Ավետիք Իսահակյանի   հուշատուն-թանգարանը ներկայանում է նորովի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ ու թարմացված ցուցանմուշներով:

Թանգարանում ներկայացված է Շուշանիկ Մատակյանի նամակը Վարպետին: Դա Ավետիք Իսահակյանի թոռան՝ Ավիկ Իսահակյանի նվերն է հարազատ քաղաքին։ «Բոլոր դասագրքերում գրված է, որ Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին պահպանվում է, սակայն Շուշանիկ Մատակյանի նամակը չկա։ Այսօրվանից գրականության և իսահակյանագիտության մեջ փոխվում է շատ կարևոր մի շեշտադրոմ․ Շուշանիկ Մատակյանի նամակը կա և այն Գյումրիում է, Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում»,-«Արմենպրես»-ի հետ ուենցած զրույցի ժամանակ նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Ի դեպ, նամակը թանգարանում ոչ միայն կարելի է կարդալ, այլ նաև լսել․ Վարպետի ու Շուշանիկ Մատակյանի նամակը ընթերցել են Բաբկեն Չոբանյանն ու Նարինե Գրիգորյանը։

Ավետիք Իսհակյանի հուշատուն-թանգարանի նոր ցուցադրությունը միայն նամակով չի սահմանափակվում։ Մյուս կարևոր ցուցանմուշներից են Վարպետի նամակները Զաբել Եսայանին, Արշակ Չոբանյանին, Անդրանիկ Կարապետյանին, Հովհաննես Շիրազին և դրանց պատասխան նամակները։

Որպես այդպիսին թանգարանում էքսպոզիցիայի փոփոխություն տեղի էր ունեցել 20 տարի առաջ: Այսօր արդեն փոխվել է Իսահակյանի գրական ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող 4 ցուցասրահների ամբողջ ցուցադրությունը, անցկացվել է կետային լուսավորություն, ավելացվել են մեծադիր պաստառներ, կատարվել է հսկայական տպագրական աշխատանք։ Առաջին սրահում այցելուին դիմավորում է կենսագրության տպագիր պատը, ինչը թանգարանային մշակույթի մեջ նոր ձևաչափ է, նոր խոսք։

Թանգարանը հագեցվել է աուդիո-վիդեո սարքավորումներով, որոնց մեջ ներբեռնված է Իսահակյանի ու նրա գրական ժառանգության մասին հնարավոր առավելագույն տեղեկատվությունը։ Թանգարանում նաև առկա են Հանրային հեռուստաընկերության արխիվից վերցված բացառիկ տեսանյութեր, կադրեր ու ձայնագրություններ, որոնցում երևում ու խոսում է Իսահակյանը։ Դրանք ցուցադրելու հարցում թանգարանին աջակցել է էլեկտրոտեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն ու թանգարանին նվիրել է անհրաժեշտ պլանշետները։

Իսահակյանի տուն-թանգարանում իրենց հարմարավետ կզգան նաև Գյումրի այցելող զբոսաշրջիկները․ այսուհետ օտարերկրյա այցելուները, որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն թանգարան այցելությունների մեջ, կարող են Իսահակյանի բանաստեղծությունները լսել իրենց համար հասկանալի լեզվով․ դրանք թարգմանված են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Նոր էքսպոզիցիոն պլանն իրականացվել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրով՝ 2 մլն 300 հազար դրամի շրջանակներում։ Վերանորոգման համար նախատեսված շինաշխատանքների համար պահանջվող 700 հազար դրամը տրամադրել է համայնքային բյուջեն։

Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի