Ադրբեջանական նավթագազային հարթակում հրդեհը շարունակվում է. զոհերի թիվը հասել է 10-ի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական «Գյունեշլի» նավթագազային հարթակում, որը տեղակայված է Կասպից ծովում, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի հղումով, փրկարարները Կասպից ծովում հայտնաբերել են ևս հանքավայրի ևս երկու աշխատակիցների մարմինները: Այնտեղ ինքնաթիռ է ուղարկվել՝ զոհերի մարմիններն ափ հանելու և ճանաչման գործընթացն սկսելու համար:
Կասպից ծովից նավթ և գազ արդյունահանող հարթակում հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 4-ին:
Այս պահին նավթի արդյունահանման մասում հրդեհը հաջողվել է մարել, սակայն գազային մասը դեռ շարունակվում է այրվել: Ադրբեջանի ԱԻՆ տվյալներով՝ հաջողվել է փրկել 33 մարդու կյանք:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 10 մարդ: Եվս 20-ն անհետ կորած են համարվում:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



