Բայրամովը մանդատի խախտում է համարել Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստան կարիքները գնահատող ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը կազմակերպության «մանդատի բացահայտ խախտում» է համարում։ Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին։
«Առանց կոնսենսուսի՝ «կարիքների գնահատման առաքելություն» Հայաստան ուղարկելը բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքով ընդունված մանդատի բացահայտ խախտում է։
ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ նախագահությունը և քարտուղարությունը, ստեղծվել են որպես ընդհանուր արժեքներ բոլոր մասնակից պետությունների համար։ Համապատասխան կերպով գործելու անկարողությունը խաթարում է վստահությունը»,- ասել է նա։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



