Ադրբեջանը մի շարք երկրներում փակում է դեսպանատները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը կփակի Ուրուգվայում, Կոլումբիայում եւ Կուբայում դիվանագիտական եւ առեւտրային ներկայացուցչությունները, իսկ Ջենովայում, Լիբանանում, Բրատիսլավայում, Խարկովում եւ ամերիկյան Սանտա Ֆեում՝ պատվո հյուպատոսարանները:
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունները կփակվեն մոտ ժամանակներս:
Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ էր հատկացնում այդ դեսպանատների եւ պատվո հյուպատոսարանների համար: Բացի այդ, հետաձգվել է Թաիլանդում, Օմանում, Իրաքում եւ Աֆղանստանում Ադրբեջանի դեսպանատների բացումը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



