Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հո Ռուբեն Վարդանյա՞նը չի առաջինը շրջանառության մեջ դրել, որ Արցախը պետք է լինի անկախ, հակասություն փնտրելը զուտ քաղաքական սպեկուլյացիա է, կամ չիմացություն». Լարիսա Ալավերդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց էր տվել միջազգային RTVI հեռուստաալիքին եւ ասել, որ Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը: Վարդանյանի այս հայտարարությունը քննարկումների, անգամ շահարկումների տեղիք է տվել, նրան արձագանքել էր նաեւ Արցախի ՄԻՊ-ը՝ ասելով. «Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ: Միացման արդարացի պահանջը թեև հրապարակայնորեն սկսեց արտահայտվել 1988-ից սկսած, սակայն հստակ բարձրաձայնվել է Արցախի մտավորականության կողմից խորհրդային կենտրոնական իշխանություններին տարիներ շարունակ ուղղված նամակներում: Հայությունը համախմբվեց Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում և ամենուր՝ վերջնականապես լուծելու Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու հարցը: 30-ամյա պայքարի ընթացքում բոլոր զոհաբերություններն ու զրկանքներն էլ այդ կարևոր նպատակի իրագործման համար էին ու են: Հենց այս պարզ իրողություններն են, որ մեզ թույլ են տալիս պնդելու՝ արցախյան շարժումն անջատողականություն (սեպարատիզմ) չէ, այն ինքնանպատակ չէ, այլ ազգի մի հատվածի բնական ձգտումն ու իրավունքը՝ միանալու մայր հայրենիքին, որից արհեստականորեն ու անիրավ կերպով առանձնացրել էին»:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ: Հարցին՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում ո՞ր մարտավարությունն է ավելի ճիշտ՝ Արցախի սուբյեկտայնության վրա շեշտը դնե՞լը, ինչն, ըստ էության, անում է Վարդանյանը, թե՞ միացման թեմայով խոսելը, ո՞ր տարբերակն է ավելի ընդունելի ու ինչո՞ւ:

Նա պատասխանեց. «Նախ անդրադառնամ, թե ով է առաջինը շրջանառության մեջ դրել, որ Արցախը պիտի լինի անկախ, հո դա Վարդանյանը չի՞ եղել: Դա դեռ նոր կազմավորվող ՀՀՇ-ն է հայտարարել՝ 1989-ի մայիսին, երբ իրենք դուրս են եկել, ազատություն են ստացել «Матросская тишина»-ից: Այն ժամանակ շրջանառության մեջ դրվեց, որ մենք պիտի փոխենք մարտավարությունը ու պետք է ոչ թե «միացում» կարգախոսի տակ պայքարենք, այլ՝ «անջատում եւ Արցախի անկախություն»: Ես ուղղակի  զարմացած եմ, ինչո՞ւ են այսօր մտածում, որ դա առաջինը Ռուբեն Վարդանյանն է առաջարկել: Դա 1989-ին է եղել ու, չնայած նրան, որ ժողովուրդը, միտինգավորները պայքարում էին դեռ միացման համար, բավականին հակասական իրավիճակում, ի հեճուկս ՀՀՇ-ի ղեկավարության դիրքորոշմանը, շարժման ակտիվիստները պարտավորեցրին, որ դեկտեմբերի 1-ի որոշումն ընդունվի: Պատահական չէ, որ 1990 թվականին, երբ վերջապես կայացավ արդեն անկախացող Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նիստը, Անկախության հռչակագրի մեջ տեղ գտավ նախաբանում նշվածը: Միաժամանակ այդ  օրերին, մի օր էլ շուտ, Արցախից ընտրված բոլոր պատգամավորներին առաջարկել են, որ եկեք հետ դառնանք այն վիճակին, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում: Պատկերացումները շարժման մասին, դրվագների մասին, ընդհանրապես գաղափարախոսական փոփոխությունների մասին գրեթե զրոյացված են: Այսօրվա վիճակում, երբ որ Հայաստանը, ինչքան մենք հասկանում ենք, ասում է, որ մենք զբաղվում ենք դեմարկացիա, դելիմիտացիայով, իսկ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, այս իրավիճակում, երբ որ Հայաստանը գտնում է, որ դրանք երկու տարբեր հարցեր են, ու Արցախը պետք է առանձին բանակցի Ադրբեջանի հետ, այս դեպքում Ռուբեն Վարդանյանն ասում է՝ անհրաժեշտ է աշխատել միջազգային իրավական սուբյեկտայնության ճշտման, բարձրացման, հստակեցման շուրջ: Ինչո՞ւ են 2-3 բան խառնում իրար»:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ պարզ է՝ հռչակագրի իմաստը մտել է մեր Սահմանադրության մեջ, ի վերջո ռազմավարությունը միասնական Հայաստանն է, բայց այն պայմաններում, երբ այս իշխանություններն ասում են՝ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումն ու Արցախի հարցը տարբեր բաներ են, թող Արցախը բանակցի Ադրբեջանի հետ, ի՞նչ պիտի անի Արցախը. «Ո՞րն է ճիշտ: Ես կարծում եմ, ճիշտը միջազգային սուբյեկտայնությունը հստակեցելն է, որովհետեւ կան բավականին շատ հարթակներ, որտեղ Արցախի միջազգային իրավական կարգավիճակը պետք է պարզ հնչեցվի ու հաստատվի, որ Արցախը ոչ թե մնա՝ որպես Իլհամ Ալիեւի ցնդաբանության առարկա, այսինքն, գնան Ալիեւի հետ բանակցության՝ որպես իր ըմբոստացած քաղաքացիներ, այլ՝ որպես միջազգային իրավական սուբյեկտ, ոչ թե որպես փոքրամասնություն, այլ Ազգերի լիգայի կողմից որպես վիճելի տարածք ճանաչված Լեռնային Ղարաբաղի հատվածում վաղուց ինքնորոշված: Մերոնք էլ զարմանում են, ոնց որ Իլհամ Ալիեւն է ջղայնանում, որ Մակրոնն ասել է՝ դրանք վիճելի տարածքներն են: Դա Ազգերի լիգան է ասել, Մակրոնն ուղղակի ընթերցել է, գրագետ է: Մենք պետք է հստակեցնեք, որովհետեւ այսօր մարտավարությունն այնպիսին է, որ այն պայմաններում, որում դրել է Հայաստանը, Ադրբեջանը պարտադրում է Արցախին՝ ենթարկվել իրեն, անշուշտ, պետք է աշխատել միջազգային սուբյեկտայնության վրա: Մնացածը, կներեք, կամ չիմացության, կամ հատուկ քաղաքական սպեկուլյացիայի բան է: Ոչ մեկը մեր ռազմավարական նպատակը չի փոխել: Դա մեր Սահմանադրության մեջ է: Այդ սահմանադրությունը կա, բայց այսօրվա ՀՀ իշխանություններն ի՞նչ են ասում: Ասում են՝ մենք սահմանագծում, սահմանազատում ենք անում, իսկ Արցախը պետք է խոսի Ադրբեջանի հետ; Որպես ի՞նչ: Ռուբեն Վարդանյանը դա է ասում, այստեղ հակասություն փնտրելը զուտ քաղաքական սպեկուլյացիա է կամ պազապես չիմացություն: Հայաստանում անգամ գրագետ խավը չի հասկացել, չի իմանում, չի պատկերացնում, թե ինչպիսին են ընդհանրապես արցախյան հիմնահարցի մարտահրավերները՝ ժամանակակից հատվածում»:


Դիտարկմանը, որ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցի հետ կապված սոցցանցերում քաղաքացիներն արձագանքում են, թե՝ «վաղ թե ուշ Արցախը պիտի միանա մայր Հայաստանին, դա է եղել հայի իրական նպատակը, դրան պիտի ձգտենք»՝ Լարիսա Ալավերդյանն արձագանքեց. «Իհարկե, նպատակ է եղել, մինչեւ առաջին նախագահը չի ասել, որ Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Դուք  լինեիք ԼՂ բնակչի տեղը, ի՞նչ կմտածեիք: Չունենալով այդ իրավունքը՝ այսօրվա կառավարության ղեկավարը ստորագրում է Հայաստանի սուվերենության տակ չգտնվող տարածքների մասին: Մենք պետք է հստակեցնենք: Պարզ է, որ մարտավարությունը պետք է լինի հիմա այնպիսին, որ Արցախը չդիտարկվի՝ որպես ազգային փոքրամասնությամբ, ինչ-որ բնակիչներով բնակեցված տարածք: Միջազգային իրավական կարգավիճակը պետք է այս պահին լինի ամենաբարձրը՝ որպես ինքնորոշված տարածք, դե ֆակտո կայացած պետություն, բայց՝ չճանաչված: Հիմա իրենք ուզում են դարձնեն ուղղակի բնակչություն՝ որպես ազգային փոքրամասնություն: Չկա այդպիսի բան, երբեք հայերը չեն եղել Ադրբեջանի կազմում՝ որպես փոքրամասնություն: Նրանք միշտ եղել են ինքնորոշված: Ադրբեջանը առաջին իսկ քայլերից, երբ որ բռնել էր անկախության ճանապարհը, արդեն իսկ բռնացել է հայերի՝ արդեն իրացված ինքնորոշման իրավունքի հանդեպ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը