Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրինջի օգտակար հատկությունները

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Թուրինջը միշտ էլ համարվել է առողջության և գեղեցկության միրգ։ Այն մշտադալար, ջերմասեր բույս է, աճում է միայն արևադարձային գոտիներում։ Յուրաքանչյուր ծառը տալիս է 200-300 պտուղ։ Հասունանալով դեկտեմբերին՝ թուրինջի պտուղներն իրենց հատկությունները պահպանում են մինչև հուլիս։ Օգտակար եւ հրաշալի այս մրգի անվանումը անգլերենից թարգմանաբար նշանակում է «խաղողային միրգ», սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Պարզապես ճյուղերի վրա խաղողի նման աճում է ողկույզներով 6-18 հատ։ Թուրինջը պոմպելմուսի և նարնջի հիբրիդն է։ Առավել օգտակար է կարմիր թուրինջը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել նաև դիետաների ժամանակ։ Պարունակում է ճարպերն այրող եւ լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Մեկ հատը պարունակում է C վիտամինի օրական նորման: Սակայն, դրանով չի ավարտվում է թուրինջի յուրահատկությունը: Այս միրգն ընդունակ է վերականգնել ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը: Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ` ինսուլինի քանակությունը` օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն:

«Ճիշտ» ուտելու դեպքում կարելի է խուսափել թուրինջին բնորոշ դառնահամից, թուրինջը պետք է ուտել գդալով նախապես պտուղը հորիզոնական կիսելով։ Բանն այն է, որ դառնահամությունը մրգին հաղորդում է միջնորմների թաղանթը։

Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։ Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։

Թուրինջի պտուղը պարունակում Է 88, 5– 90, 9% ջուր, 3, 8-6, 78% շաքար, 1, 42-2. 38% թթուներ, եթերային յուղեր, պեկտինային և ներկանյութեր, հանքային աղեր, վիտամին C (մինչեւ 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։ Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում Է 9, 19-19, 04% պեկտինային նյութեր, եթերայուղեր, գլիկոզիդներ։

Դեղամիջոցների եւ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը եւ կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ եւ մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները եւ շփումները խորհուրդ են տրվում ճարպոտ եւ նորմալ մաշկ ունեցողներին։ Օգտակար է օգտագործել նման դիմակները վզի մաշկի սնուցման և ամրացման համար։ Թուրինջի հյութով դեմքը կարելի Է մաքրել նաև պիգմենտային հետքերն ու պեպենները վերացնելու նպատակով:

Դիմակներ

Թուրինջի կեղևը մաքրել, միջուկը կտրատել և քամել հյութը։ Բամբակե տամպոնը թաթախել հյութի մեջ, ամեն առավոտ և երեկո քսել պեպենոտ և բծեր ունեցող մաշկին։ Պատանեկան կորյակների դեպքում խորհուրդ է տրվում կիրառել թուրինջի հյութից պատրաստված լոսյոն, որը պատրաստելու համար թուրինջի հյութին պետք է հավասար քանակով ավելացնել կաղնու կեղևի եփուկ։
Ճարպոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մաշկը սրբել թուրինջի հյութի լոսյոնով, որի մեջ պետք է կաթեցնել մի քանի կաթիլ քափուրի (կամֆորա) սպիրտ։
Ճարպոտ մաշկի համար շատ օգտակար է նաև հանքային ջրի և 1 ճաշի գդալ թուրինջի հյութի խառնուրդով լվացումը։

Սառցախցիկում սառեցրեք մի քանի շերտ թուրինջ եւ դրանցով 5-8 րոպե մերսեք դեմքի և վզի մաշկը։ 10 րոպեից լվացվեք և քսեք ձեր մաշկի տեսակին համապատասխան քսուք։
Թուրինջը հակակնճիռային հրաշալի միջոց է. թուրինջի միջուկը կամ մի քիչ հյութը խառնել 1 թեյի գդալ թթվասերի (կամ փսորված եւ քամած կաթի), 1 թեյի գդալ գագարի հյութի և 1 ճաշի գդալ բրնձի ալյուրի հետ։ Խառնուրդը քսել դեմքին, վզին, կրծքին եւ թողնել 30 րոպե, այնուհետև դիմակը լվանալ գոլ ջրով եւ քսել թուրինջի հյութ, թողնել, որ չորանա։ Այս դիմակը խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ, մեկ ամսվա ընթացքում։
1 ճաշի գդալ բրինձի ալյուրին խառնել 1 ճաշի գդալ մածուն եւ 2 ճաշի գդալ թուրինջի հյութ։ Այս դիմակը հարթեցնում է կնճիռները և կանխարգելում է դրանց առաջացումը։ Խորհուրդ է տրվում ամեն տեսակի մաշկի համար։

Մաշկի սպիտակեցման համար խորհուրդ է տրվում կիրառել թթխմորով և թուրինջի հյութով պատրաստված դիմակ. 15–20գ թթխմորը լավ խառնել 1-1, 5 թեյի գդալ հյութի հետ, այդ տարան 2-3 րոպե դնել եռացրած ջրի մեջ։ Դիմակը դնել դեմքին 15-20 րոպե, հետո դիմակը մաքրել թեյի թույլ թուրմով։ Դեմքը չորացնել և քսուք քսել։
Սպիտակեցման համար մաշկաբանները խորհուրդ են տալիս հետևյալ դիմակը, մաքուր մաշկի վրա դնել թուրինջի հյութով թրջած թանձիվ։ Թողնել 15-20 րոպե, որից հետո սրբել դեմքը մաքուր ջրով թրջած բամբակով, այնուհետև չորացնել։ Խորհուրդ է տրվում 15-20 դիմակ, շաբաթական 2-3 անգամ։ Հյութի փոխարեն կարելի է թանձիվի վրա դնել թուրինջի միջուկի քերուկ։

Ձվի մեկ դեղնուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1/2 թեյի գդալ թուրինջի հյութ։ Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում դեմքի չոր մաշկ ունեցողներին։
Ձվի մեկ դեղնուցը լավ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաև սև հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսել մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով և քսել մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացնել թղթե անձեռոցիկով։ Այս դիմակը խորհուրդ է տրվում չոր մաշկի դեպքում։

Դիմակներ պատրաստելու համար խորհուրդ է տրվում կիրառել թուրինջի և’ հյութը, և՛ միջուկը։ Միջուկի քերուկը դնել թանձիվի վրա և դնել ճարպոտ մաշկին։
Ճարպոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում նաև այս դիմակը, թուրինջի հյութը խառնել սովորական ալյուրի կամ ծեծած վարսակաալյուրի հետ, քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, լվանալ գոլ ջրով։

Ամեն տեսակի մաշկի սնուցման համար խորհուրդ է տրվում օգտագործել թուրինջի միջուկի և 1 բաժակ թթված կաթի խառնուրդ: Այն որոշ ժամանակ սառնարանում թողնելուց հետո քսել դեմքի և վզի մաշկին, թողնել 30 րոպե, ապա լվանալ գոլ ջրով։
Որպեսզի արմունկների կոշտացած մաշկը փափկի, 10 րոպե դրանց վրա դրեք թուրինջի բարակ շերտեր։

Թուրինջի կեղևով կարելի է 10 րոպե մերսել ձեռքի մաշկը, այնուհետեւ լվանալ և քսել ճարպոտ քսուք։

ԿՈԿՏԵՅԼ «ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹՈՒՐԻՆՋ»

Բաղադրիչներ.

օղի – 100 մլ,
նարնջի լիկյոր – 50 մլ,
թարմ քամած կիտրոնի հյութ – 50 մլ,
թարմ քամած թուրինջի (грейпфрут) հյութ – 150 մլ,
սառույց

Շեյկերիի կամ ոչ մեծ սափորի մեջ խառնել սառույցը, կիտրոնի և թուրինջի հյութերը, օղին և լիկյորը: Կոկտեյլի բաժակների մեջ լցնել սառույց, կոկտեյլը քամելով լցնել վրան: Զարդարել թուրինջի շերտերով և մատուցել:
Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը