Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դարպասում երկու հանրապետականներն իսկական կռիվ են տվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երեկ Լոռու մարզի Դարպաս գյուղում անցկացվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Երեկոյան ժամը 8-ից տեղամասում սկսվել է հաշվարկը, եւ նախնական արդյունքներով` Դարպասի գյուղապետ է ընտրվել հանրապետական Արմեն Ալոյանը:

Հայտնի ռաբիս երգչի անուն-ազգանունով թեկնածուն, սակայն, շատ փոքր առավելություն է ստացել իր մրցակիցներից մեկի` նույնպես հանրապետական, համայնքի աշխատակազմի քարտուղար Անուշավան Ավետյանի նկատմամբ:

Ալոյանը ստացել է 294, Ավետյանը` 277 քվե: Այսինքն հաղթող թեկնածուն մրցակցից առաջ է անցել ընդամենը 17 քվեով, որը չի բացառվում վիճարկման առարկա դառնա: Թեկնածուներից յուրաքանչյուրն այսօր մինչեւ ժամը 18:00-ն Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել վերահաշվարկի դիմում: Իսկ վերահաշվարկը շատ դեպքերում իսկապես բերում է ձայների հարաբերակցության փոփոխության: Այս դեպքում նույնպես դա հնարավոր է, քանի որ ընտրությունների արդյունքում 27 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Հենց այս 27 քվեաթերթիկի վերահաշվարկը նույնպես կարող է շրջել իրավիճակը:

Վերահաշվարկի դիմում թիվ 29 ԸԸՀ-ն կստանա, թե ոչ` կտեղեկացնենք արդեն վերջնաժամկետի լրանալուց հետո:

Նշենք, որ Դարպասում գրանցված է եղել ոչ թե երկու, այլ` չորս թեկնածու: Պարզապես մյուս երկու թեկնածուներն իրենց ստացած քվեներով բավականին զիջում են Ալոյանին ու Ավետյանին: Ընտրողներից 154-ն իր քվեն տվել է անկուսակցական Կարեն Դոդոռյանին, 134-ը` հանրապետական Աղասի Թովմասյանին, որը համայնքի միջնակարգ դպրոցի փոխտնօրենն է:

Ուշագրավ մի քանի փաստ եւս: Անուշավան Ավետյանը, որը քվեարկության արդյունքներով այս պահի դրությամբ երկրորդ թեկնածուն է, բավականին երիտասարդ է` 27 տարեկան: Նրա հիմնական մրցակիցը` Արմեն Ալոյանը, 46 տարեկան է:

Վերջում նշենք, որ Դարպասում գրանցվել է ընտրողների 56 տոկոս մասնակցություն: 1493 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 887-ը: Դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական հանարքվեի արդյունքները Դարպասում շատ օրիգինալ էին ստացվել: Այստեղ «Այո»-ն եւ «Ոչ»-ը բաշխվել էին հավասարապես. յուրաքանչյուրը ստացել էր 304 քվե:

Գագիկ Աղբալյան

 

Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում