Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետական ծառայություններն ավելի հասանելի կլինեն մարզային համայնքների բնակչությանը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Կառավարության 2016 թ. հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ, որով սահմանվում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը և այդ գործառույթների իրականացման հետ կապված գործընթացները։ Կառավարության 2019 թ.-ի ապրիլի 11-ի N 400-Ն որոշմամբ օպերատորների ցանկում ընդգրկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ) ունեցող 40 համայնք: Այս նախաձեռնության նպատակը որոշմամբ սահմանված ծառայությունները նաև մարզային համայնքների բնակչությանն ավելի մատչելի և հասանելի դարձնելն էր։

ՔՍԳ-ները ՏԻՄ-երի վարչական շենքերում գործող գրասենյակներ են, որտեղ ծառայությունների տրամադրումը համայնքապետարանի աշխատակազմի կողմից կատարվում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։ Ներկայումս նման գրասենյակներ ունեն միավորված համայնքներից 56-ը, իսկ ՔՍԳ-ների ընդհանուր թիվը հանրապետությունում 75 է։ Նշվում է, որ գործընթացը խաթարվել է 2020 թ.-ի մարտից՝ համավարակով թելադրված սահմանափակումների, 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած իրավիճակի, 2021 և 2022 թթ. տեղի ունեցած վարչատարածքային բարեփոխումների և դրանցով պայմանավորված ՏԻՄ ընտրությունների պատճառով։ Նախարարությունը ներկայացնում է վիճակագրություն: Այն համայնքներում, որոնցում ՏԻՄ-ը բավարար չափով բնակչությանն իրազեկել է պետական ծառայություններ ստանալու հնարավորության մասին, գրանցել են բավականին լավ արդյունքներ։

Օրինակ` Ջերմուկ համայնքը 2021թ.-ի հունվարից մինչև 2022թ.-ի հոկտեմբերն ընկած ժամանակաընթացքում պետական ռեգիստրի գործակալության ծառայություններ է տրամադրել 98 դեպքով, նույն ժամանակահատվածում Կադաստրի գործառույթների մասով Արենի, Ջերմուկ և Վայք համայնքները ծառայություններ են տրամադրել, համապատասխանաբար, 152, 72 և 75 դեպքով։ Շիրակի մարզի Ամասիա համայնքն այս տարվա սկզբից մինչև հոկտեմբեր կադաստրի կոմիտեի ծառայություններ է տրամադրել 259 դեպքով։ Այսպիսով, նախագծի ընդունումն անհրաժեշտ է երկու պատճառով: Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում գործող համայնքների թվաքանակը և դրանց անվանումները փոփոխվել են։ 2021 թ.-ի ընթացքում՝ նախկին 441 համայնքների միավորման և բաժանման արդյունքում ձևավորվել է 38 միավորված համայնք, 2022թ.-ին ձևավորվել է 5 միավորված համայնք՝ նախկինում արդեն միավորված 13 համայնքի միավորման արդյունքում։

Այսինքն` անհրաժեշտություն կա հստակեցնել համայնքների ցանկը։ Երկրորդ` ՏԻՄ-երի կողմից պետական ծառայությունների մատուցման մասին նշված վիճակագրական տվյալները, ինչպես նաև այս որոշման հիմքում դրված բուն գաղափարը, այն է՝ պետական ծառայությունների հասանելիության ընդլայնման միջոցով դրանք բնակչությանն ավելի մոտեցնելը, հիմք են տալիս եզրակացնելու, որ պետք է շարունակել քայլեր ձեռնարկել հանրային ծառայությունների ոլորտի բարեփոխումների ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է