Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բոլորիս երազներին հայտնվելիս Էդգարն ասում է՝ մի նեղվեք, գալիս եմ. իրենից հետո մնացած դատարկությունը չի լցվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրեր առաջ Անին է ինձ գրում. «Եղբայրս 44-օրյա պատերազմի ժամանակ է զոհվել, կցանկանայինք իր մասին պատմել»: Պայմանավորվում ենք, և քույրիկը մանրամասն խոսում է կրտսեր եղբոր՝ տան փոքրի՝ սպասված ու սիրված Էդգարի մասին: Էդգարի նկարներին մեկ հայացք գցելիս անգամ ֆիքսում եմ՝ բոլոր նկարներում ժպտում է: Անին էլ եղբոր մասին խոսելիս առաջինը նրա ժպիտն է հիշում: «Այնքան ուրախ մարդ էր, աշխույժ, չէինք կարող պատկերացնել, որ ինչ-որ միջավայրում ինքը կարող է լռակյաց լինել: Շփվող էր, ընկերասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա:

Քույրիկի խոսքերով, իր կյանքի 18 տարում շատ բան հասցրեց անել՝ սովորել, աշխատել, ընկնել ու բարձրանալ: Իսկ ես մտածում եմ՝ 18 տարին ինչ քիչ է ապրելու համար: Փոքրուց՝ իր աշխուժությանը զուգահեռ, նաև խելոք երեխա է եղել Էդգարը: «Դպրոցում իրեն շատ էին սիրում, քաղցրալեզու էր, և անգամ, եթե սովորելու տարիներին ինչ-որ հարցում թերանար, դա երկրորդական պլանում էր հայտնվում ուսուցիչների համար: Սիրում էր մայրենին, անգլերենի հանդեպ հետաքրքրություն ուներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Դպրոցն ավարտելուց հետո սերն ու հետաքրքրությունը Էդգարին տարան դեպի մեքենաները, ցանկանում էր մեքենաների նորոգման բարդ արհեստի բոլոր նրբություններին տիրապետել: Նպատակն էր ծառայությունից հետո էլ ավելի հմտանալ իր գործում, Անին հիշում է՝ միշտ ասում էր, որ ծնողներս չպետք է ինձ պահեն, ես պետք է ծախսերս հոգամ, իրենց էլ թիկունք լինեմ. «Բանակից վերադառնամ, ամեն ինչ կունենամ: Էդգարը հաճախ էր սա ասում, բայց չհասցրեց իր ցանկությունները կյանքի կոչել»:

Բանակ է զորակոչվել է 2020 թ. հուլիսի 16-ին: «Պետք է հուլիսի 7-ին զորակոչվեր, սակայն պակասող թղթեր կային, մի քանի օր հետաձգվեց: Մեղմ ասած՝ կռիվ էր անում ուշ գնալու համար, թե որքան շուտ գնամ, այնքան շուտ կվերադառնամ: Առողջության հետ կապված հարցեր կային, որոնք կարող էին որոշ ժամանակով հետաձգել ծառայությունը, բայց որևէ մեկիս չէր ասել, որ գնում է զորակոչային ստուգումների, «պավեստկան» ձեռքը, ուրախ-ուրախ եկել էր տուն, թե՝ գնում եմ բանակ: Ուրախ է գնացել ծառայության, բայց հետաքրքիր բան է՝ ասում էր, ես գնամ ծառայության, կտեսնեք՝ կռիվը սկսվելու է: Ընկերներին էլ է միշտ նույնն ասել: Չգիտենք էլ՝ սիրտն է վկայե՞լ, թե՞ ինչ»,պատմում է Անին:

Էդգարի երկամսյա ծառայությունն անցել է Կուբաթլիում: Քույրիկը վերհիշում է՝ կարանտին էր, բայց սեպտեմբերի առաջին օրերին ծնողներն այցի են գնացել Էդգարին. «Ինքը նաև խնդրել էր, որ ընկերներն էլ իր մոտ գնան: Մեզ ասաց՝ մի նեղացեք, դուք կհասցնեք դեռ ինձ մոտ գալ, հիմա ընկերներս թող գան, մյուս անգամ էլ՝ դուք: Քույրիկս նոր էր երեխա ունեցել, չկարողացավ գնալ, իմ գնալն աշխատանքի բերումով չստացվեց: Ասացինք՝ ոչինչ, մամայից ու պապայից, ընկերներիցդ կարոտդ առ: Մաման հիմա հաճախ է հիշում այդ օրվա հանդիպումը՝ մեքենան կանգնեց, ու վազելով եկավ մեր գիրկը, ասաց՝ երեխու պես կարոտել եմ ձեզ: Երկու օր մնացել էին Էդգարի մոտ»:

Սեպտեմբերի 14-ից Էդգարը Ջաբրայիլում է եղել՝ զորավարժությունների. «Հետո արդեն պատերազմն է սկսվել, մնացել են այնտեղ: Ընկերների հետ շրջափակման մեջ են ընկել, փրկվել: Հոկտեմբերի 3-ին Ջաբրայիլից իջնում են Կուբաթլի: Բոլորիս հերթով զանգահարեց: Ինձ ասաց՝ մատաղ ունեմ անելու, գիտե՞ս, թե քանի անգամ եմ մեռնելուց պրծել: Պատասխանեցի՝ երկու քույր ունես, մենակ արի, մենք ամեն ինչ կանենք: Հանգստացրեց ինձ, թե արդեն զորամասում եմ, ամեն ինչ հանգիստ է: Հետո պապայի հետ էր խոսել՝ պապ ջան, ամեն ինչից պրծել եմ: Վերջում էլ մեծ քույրիկիս էր զանգել, երկար՝ մոտ մեկ ժամ խոսել էին: Անընդհատ ասել էր՝ Էդգար, անջատի, վտանգավոր է, պատասխանել էր՝ էլ ոչինչ վտանգավոր չի՝ համեմատած նրա, ինչի միջով մենք ենք անցել, ինչի՞ եք ասում անջատի, չե՞ք ուզում հետս խոսեք, ձենս լսեք: Շատ բան էր պատմել՝ շրջափակումից դուրս գալիս մի ընկերը վիրավոր է եղել, մյուսը՝ մահացած, երկուսից ոչ մեկին մենակ չի թողել, ասել է՝ իմ ընկերներին պիտի տանեմ հետս, բայց տեղ հասնելուց հետո վիրավոր ընկերն էլ է մահացել: Անգամ քրոջս ասել էր՝ մեր մասին դեռ երգ չեն գրե՞լ, գիտե՞ք՝ ինչեր ենք արել, ոչինչ, վիդեոներ կբերեմ, կտեսնեք: Երգ է միացնում քույրս, Էդգարը հուզվում է, ասում՝ տղերքն էլ չկան: Իրար հրաժեշտ են տալիս հաջորդ առավոտ խոսելու մտքով»:

Հոկտեմբերի 5-ի առավոտյան անվանականչի ժամանակ ԱԹՍ-ն հարվածում է: Զոհված տղաներից մեկը Էդգարն է լինում, բեկորը թիկունքից սրտին է դիպչում: «Մամային ասում էր, որ ինձ մի բան լինի, չեք կարող ինձ գտնել, զինվորական շորերս վառվել են: Ընկերոջ բուշլատն է հագը լինում, ընկերոջ զինվորական գրքույկը՝ գրպանում: Մտածում են, թե նա է զոհվել: Իր ծնողներին են գտնում, բայց նրանք ասում են, որ իրենց տղան հոսպիտալում է: Նրա միջոցով էլ պարզում են, որ զոհված տղան Էդգարն է, Աբովյանից է: Օրերի ընթացքում ենք իմացել իր զոհվելու մասին, հոկտեմբերի 9-ին հուղարկավորել ենք: Տեսել ենք իր մարմինը, դեմքը, ինչպես կյանքում էր ժպտում, այնպես էլ այդ ժամանակ: Մինչև վերջ ժպիտն իր դեմքին է եղել»,-ասում է Անին:

Երկու քույր ու եղբայր, կարելի է ասել, նաև ընկերներ են եղել: Անին անգամ այդ ընկերության բնորոշումն ունի. «Գիժ ընկերներ են, չէ՞, լինում, մենք երեքով նման ընկերներ ենք եղել: Երբ ամուսնացա ու Աբովյանից տեղափոխվեցի Էջմիածին, մեր ավագ քրոջ հետ ավելի մտերմացավ»: Մեծ քույրիկից՝ 10, Անիից՝ 8 տարվա տարիքային տարբերություն ունեցող Էդգարն ամենասիրելին էր: Անին ասում է՝ նվիրված էր ընկերներին, ու պատահական չէ, որ այսօր էլ Էդգարի աղջիկ ու տղա ընկերները նրա ծնողների կողքին են. «Հիմա էլ տուն զանգեմ, իրենցից գոնե մեկը հաստատ մեր տանն է»: Էդգարի տան մոտ արդեն նրա անունով այգի կա: «Զբաղվել է Street Workout-ով, բազմաթիվ պատվոգրեր ունի: Երազում էր այդ մարզաձևն Աբովյան բերել, որ երեխաները մարզվեն: Իրենից հետո իր երազանքը կյանքի կոչվեց: Երեխաները մարզվում են այգում, ժամանակ անցկացնում: Այգու բացումն էլ իր՝ բանակից վերադառնալու օրը եղավ, չէ՞ որ բոլորիս երազներին հայտնվելիս ասում է՝ մի նեղվեք, ես գալիս եմ»: Անին ցավի ու կարոտի իր բնորոշումը ևս ունի:

«Անտանելի ծանր է առանց Էդգարի ֆիզիկական ներկայության, մի դատարկություն է, որը չենք կարողանում որևէ ձևով լցնել: Իր մահվանից հետո երազիս եկավ, ասաց՝ մամայենց ասա՝ չլացեն, գալու եմ: Հետո իմացա, որ բալիկ եմ ունենալու: Աղջիկս ծնվեց: Քրոջս երազին էլ է եկել Էդգարը, նա էլ է շուտով բալիկ ունենալու՝ տղա: Էդգարը մեզանով է վերածնվում: Էդգարը չի թողնում, որ մենք լացենք: Ցավը ներսում պահած, բայց չենք կարողանում իր մասին առանց ժպիտի պատմել: Անսահման կատակասեր էր, կենսուրախ, դրա համար նույնիսկ հիմա, երբ ֆիզիկապես մեր կողքին չէ, ամեն պահի զգում ենք իր ներկայությունը, մենք իրեն ենք ապրեցնում, ինքն էլ մեզ: Ծնողներս ամեն օր աշխատանքի ավարտին գնում են Էդգարի մոտ, նստում, զրուցում մինչ ուշ գիշեր, այլ կերպ այլևս չեն կարող»:

Հետաքրքիր զգացողություն էր Անիի հետ զրույցի ավարտին: Անասելի ցավն ու թախիծն ինչ-որ լույսով էր ամփոփված, ժպտադեմ եղբոր մասին խոսելիս Անիի ձայնն էլ էր ժպտում, այլ կերպ հնարավոր չէր պատմել եղբոր մասին ու հերթական անգամ ապրեցնել նրան: Հ. Գ. Էդգար Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Էդգարը հուղարկավորված է Աբովյանում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն