Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես ավտոլվացման խոզանակը դարձավ ձեռքի խոտհնձիչի գյուտի առիթ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այժմ շատ հաճախ հանգստյան օրերին մարդիկ արթնանում են հարևանի տրիմմերի՝ ձեռքի խոտհնձիչի ձայնից: Դա բավական աղմկոտ, բայց շատ օգտակար սարք է: Իսկ արդյո՞ք այդ հիանալի սարքը վաղուց է ստեղծվել: Պարզվում է՝ ոչ: Այն հորինել է ամերիկացի ձեռներեց և շոումեն Ջորջ Բոլլասը 1971 թվականին: Նախկին զինվորը, որը մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին և Կորեայի պատերազմին, ամուսնացել էր տանգոյի պարուհու հետ: Բոլլասը ղեկավարել է բազմաթիվ պարային խմբեր, հիանալի ձեռնարկատեր էր և ուներ մի քանի սրճարան, խաղային ավտոմատների սրահներ և հարյուրից ավելի պրոֆեսիոնալ պարողներ: Նրա ամբողջ կայսրությունը կոչվում էր Dance Citi USA Studio: Բոլլասը առանձնապես լավ այգեպան չէր, նրան դժվար էր համարել այգու խնամքի սիրահար. տան հետևի ամբողջ տարածքը լցված էր խոտով, որը պետք էր խնամել: Հիմնական խնդիրը ծառերն էին, քանի որ նրանց տակ եղած խոտը դժվար էր կտրել պարտեզի մկրատով:

Վտանգավոր օձեր նույնպես կարող էին թաքնվել դրանց մեջ: Տրիմմերի գաղափարը նրա գլխում առաջացել է ավտոլվացման կետ այցելելիս: Բոլլասին հետաքրքրել են խոզանակի առաձգական նեյլոնե թելերը, որոնցով մաքրում էին մեքենայի կեղտը: Ավտոմեքենան լվանալուց հետո Ջորջը գնացել է տուն և մի քանի նեյլոնե թելեր անցկացրել թիթեղյա տուփի մեջ, այնուհետև տուփը հարմարեցրել էլեկտրոշարժիչին և փորձարկել ստեղծած սարքը խոտերի վրա: Արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները: Այդ պահից էլ սկսվել է ժամանակակից տրիմմերների պատմությունը: Weed Eater Inc.- ի ապրանքային նշանը (բառացիորեն անգլերենից թարգմանած՝ «մոլախոտ ուտող»), որը գրանցվել է այդ գյուտարարի կողմից 1971 թվականին, սկզբում շատ լավ շահույթ է բերել: Շուկան պատրաստ էր այդպիսի գյուտերի, և մարդիկ ուրախ էին իրենց փողերը տալ նորույթի համար: Բայց, չնայած գրանցված արտոնագրերին, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ այդպիսի «գյուտեր» են մուտք գործել շուկա, և մրցակցությունն աճել է:

Ջորջն ընդունել է Emerson Electric ընկերության առաջարկը ու դեռևս չբացահայտված չափի գումարով վաճառել է իր բիզնեսը: Ներկայումս «մոլախոտ ուտող» Weed Eater- ը գնվել է հայտնի Husqvarna Group ընկերության կողմից և շարունակում է ուրախացնել սպառողին նոր փոփոխություններով: Ժամանակակից տրիմմերները բաղկացած են ձողից, որի մի ծայրում կա էլեկտրական կամ բենզինային շարժիչ, իսկ մյուս ծայրին աշխատանքային գլխիկն է: Բացի շարժիչից (էլեկտրական կամ վառելիքային), տրիմմերները տարբերվում են աշխատանքային գլխիկի տեսակով, որի վրա կարող է լինել ձկնորսական նեյլոնե թել կամ դանակ:

Ձկնորսական թելը կարող է լինել կարճ ու կոշտ կամ երկար, որը ոչ աշխատանքային վիճակում կարող է «թաքնվել» աշխատանքային գլխիկի ներսում. այս դեպքում նեյլոնե թելը դուրս է գալիս տրիմմերի աշխատանքի ընթացքում: Աշխատանքային գլխիկի վրա կարող են լինել նաև պողպատե շեղբեր կոշտ խոտ հնձելու համար, կամ էլ պլաստմասե դանակներ մարգագետնային խոտը հնձելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր