Ծեծկռտուք՝ Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկի մոտ. պարեկներին տեսնելով փորձել են փախչել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում նկատել են մի խումբ երիտասարդների, որոնք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ փոխադարձ հարվածներ էին հասցնում իրար: Նկատելով պարեկներին՝ նրանք փորձել էին դիմել փախուստի, ինչը չէր հաջողվել: Պարեկները հինգ երիտասարդներին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, ձերբակալել և տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



