Երևանում վրաերթի է ենթարկվել 15-ամյա աղջիկ. նրան հիվանդանոց են տեղափոխել վարորդն ու բժիշկները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Հարություն Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց, Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 15-ամյա Նունե Մ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները, պարեկները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



