Ղրիմի ղեկավարը հերքել է Արմյանսկում զանգվածային տարհանման լուրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ղրիմի հյուսիսային մասում գտնվող Արմյանսկ քաղաքի բնակիչների զանգվածային տարհանման մասին տեղեկատվությունը ուկրաինական հատուկ ծառայությունների «ֆեյքն է», հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, գրում է kommersant.ru-ն։
«Սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում Արմյանսկից ենթադրյալ տարհանման մասին լուրերի վերաբերյալ՝ դրանք կեղծիքներ են։ Տարհանում չկա։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են մեր թերակղզու անվտանգությունն ապահովելու համար»,- իր ուղերձում ասել է նահանագապետը։
Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ նման հաղորդագրություններ են տարածվում թերակղզում իրավիճակը ապակայունացնելու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



