ԱԱ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 22-ին
ՍՊՈՐՏՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 22-ին կկայանա 4 հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` C խմբում Մունդիալի ֆավորիտներից Արգենտինան մեկնարկային տուրում կմրցի Սաուդյան Արաբիայի հետ (խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 14:00-ին), իսկ Մեքսիկան կխաղա Լեհաստանի դեմ (սկիզբը 20:00-ին):
D խմբում Դանիան ժամը 17:00-ին կխաղա Թունիսի, Ֆրանսիան` 23:00-ին Ավստրալիայի հետ:
Նոյեմբերի 21-ին աշխարհի առաջնությունում կայացել էին երեք հանդիպումներ` Անգլիան հաղթել էր Իրանին 6:2 հաշվով, իսկ Նիդերլանդները` Սենեգալին 2:0 հաշվով: ԱՄՆ-Ուելս հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի`1:1 հաշվով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



