Հրդեհ՝ Նոր Արեշ թաղամասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 21-ին, ժամը 20։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 2-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ նշված հասցեում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։48-ին, մարվել՝ 21։02-ին։ Այրվել են հյուրասենյակի կախովի առաստաղի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



