Գերմանիան կարող է մինչեւ 200 հազար փախստական ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան ամեն տարի 200 հազար փախստական կարող է ընդունել: Այս մասին հայտարարել է Բավարիայի վարչապետ, իշխող Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեհովերը, հաղորդում է РИА Новости-ն:
Նրա խոսքով, փախստականների այսօրվա հոսքը շատ մեծ է, մյուս եվրոպական երկրները չեն ձգտում կիսել այդ բեռը, քանի որ նրա խոսքով՝ եսասեր են:
«Սա վերաբերում է նաեւ արաբական երկրներին եւ ԱՄՆ-ին, որոնց մենք պարտական ենք մի շարք խնդիրների համար, որոնք միգրացիայի առաջացման պատճառ են դարձել», — ասել է Զեեհոֆերը:
201թ. Գերմանիան պաշտոնական տվյալով ավելի քան մեկ միլիոն փախստական է ընդունել: Եվս 250 հազար մարդ Գերմանիա է ժամանել ապօրինաբար:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



