Երևան, 13.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջալալ Հարությունյանի փաստաբանը փորձում էր տապալումների պատասխանատվությունը բաշխել․ Տիգրան Աբրահամյան

ԲԼՈԳ
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել։
 
Սոցիալական ցանցում այն հիմնականում քննարկվում էր ՊԲ նախկին հրամանատարի՝ պատասխանատվությունն ու մեղավորությունը ՀՀ քաղաքական ղեկավարությամբ և անձամբ Փաշինյանին վերագրելու, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների տապալումը զինված ուժերի տարբեր օղակների վրա բարդելու համատեքստում։
 
Այն, որ Նիկոլ Փաշինյանն է պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը՝ որևէ կասկած չկա, իսկ մնացածի հետ կապված հարցերը՝ իշխանափոխությունից հետո։
 
Պատերազմի դրվագներին, ռազմաճակատի տարբեր ուղղություններում իրականացված գործողություններին, տապալումներին, սխրանքներին և ամենակարևորը՝ ըստ պատասխանատվության փայաբաժնի մեղավորներին, առավել օբյեկտիվ հնարավոր կլինի անդրադառնալ, պարզել, երբ Հայաստանում քաղաքական փոփոխություն կլինի և բարենպաստ դաշտ կձևավորվի պատերազմի հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի դիտարկումներ այս առումով, այնուամենայնիվ կանեմ։
 
ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանն ասում է, որ հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիան (Լելե -թեփե) եղել է գործողություն, որը համապատասխան փաստաթղթերով նախատեսվել էր տարիներ առաջ։ Ըստ այդմ՝ եղել են փաստաթղթեր, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։
 
Նախ, որքան ես եմ տեղյակ, նախնական պլանավորումներ տեղի են ունեցել միայն պաշտպանողական գործողությունների համար որովհետև շատ բարդ է կանխատեսել, թե հակառակորդի հնարավոր հարձակման պարագայում, որ ուղղությամբ կլինի մխրճում, որ ուղղությամբ բանակը խնդիր չի լուծի, որ հատվածում հնարավոր կլինի կանգնեցնել հակառակորդին ու ըստ այդմ՝ անցնել հակահարձակման։
 
Եթե նույնիսկ նախկինից եկող փաստաթղթերով, հրամաններով նախատեսված էլ լիներ հակահարձակման օպերացիայի սցենարներ, ապա դրանք պատերազմական գործողությունների դեպքում՝ իրադրությունից ու մեծ թվով գործոններից կախված, միանշանակ փոփոխությունների պետք է ենթարկվեին։
 
Եթե չեմ սխալվում պաշտպանության վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվներում սահմանվում է կորպուսների, դիվիզիաների, զորամասերի գործողությունները, սակայն հակահարձակվողական գործողությունները պլանավորվում և իրականացվում են ըստ իրադրության դասավորությունների։
 
Որպես կանոն նախապես պլանավորվում են նաև այն օպերացիաները, որոնք տարբեր սցենարային զարգացումների դեպքում ենթադրում են զորքերի բարենպաստ դիրքեր դուրս գալը, տարբեր մարտավարական, ռազմավարական բարձունքներում տեղակայվելը, անրաժեշտության դեպքում՝ թշնամու որոշ ուղղություններով նախատեսված դիրքերը գրոհով վերցնելն ու դիրքավորվելը, բայց ոչ երբեք հակահարձակվողական գործողությունները։
 
Երկրորդ, ասուլիսում խոսվում էր այն մասին, որ հակահարձակվողական գործողություններ սկսելու անհրաժեշտություն և համապատասխան պայմաններ եղել են։
 
Սակայն հակահարձակվողական գործողություններ սկսելու առաջին նախապայմաններից մեկը՝ գրոհող ուժերին կանգնեցրած լինելու հանգամանք է, որը սակայն հակահարձակման պահին չի եղել։
Այսինքն՝ մեր ուժերը հակահարձակում են սկսել այն դեպքում, երբ հակառակորդը ոչ միայն կանգնեցված չի եղել, այլ զարգացնում էր իր հարձակվողական գործողությունները։
 
Երկրորդ, հակահարձակում իրականացնելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու հարձակումը կանգնեցնելուց բացի սպառված է նրա հարձակվողական հնարավորությունները, ինչը ևս ակնհայտորեն չի եղել, որովհետև Ադրբեջանն այդ ժամանակահատվածում ընդլայնում էր մխրճման ճակատը և զարգացնում հաջողությունը։
 
Երրորդ, հակահարձակում սկսելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու՝ այդ ուղղությամբ ռեզերվային ուժերը սպառված են, ինչը ակնհայտորեն այդպես չէր, ավելին՝ այդ օրերին, Ադրբեջանը լրացուցիչ ռեզերվներ էր տեղափոխում ռազմաճակատի հարավային ուղղություն, այսինքն՝ ռեզերվները ոչ միայն սպառված չէին, այլ գնալով համալրվում էին։
 
ՀՕՊ-ի, Հրետանու, մնացած ուժերի գերակայության մասին դեռ չեմ խոսում։
Հակահարձակում իրականացվել է մի փուլում, երբ միայն Ջեբրայիլ-Արա Լեռ հատվածում, Ադրբեջանն արդեն 2 բրիգադ ուներ, որոնք թարմ ուժերով առաջ էր բերվել, դեռ չեմ խոսում այդ բրիգադների և, այսպես կոչված, ՊԲ հակահարձակման արդյունքում մեր ուժերի հակառակ հատվածում գտնվող մեծաքանակ ադրբեջանական խմբավորումների մասին։
 
Երբ խոսվում է ՊԲ ռեզերվային որոշ ուժերի ժամանակին մատնանշված վայր չհասնելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների մասին, ապա պետք է նշել, որ կային զորամասեր, որոնք մարտի մտցվելուց անմիջապես առաջ միջինը 80-90կմ շարժ էին արել և դրանք միջանկյալ տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն ունեին։
 
Այդ ուժերը չէին կարող զրահատանկային ստորաբաժանումներով այդքան երկար շարժ անեին ու առանց նախապատրաստման մտնեին մարտի մեջ։ Եթե չեմ սխալվում, գործող նորմատիվներով, 20-40 կմ-ի սահմաններում պետք է լիներ շարժը, որի պայմաններում մարտի մեջ մտնելը նորմալ կդիտվեր։
 
Երբ խոսվում է անձնակազմի, հրամանատարների բարոյահոգեբանական վիճակի մասին և դրանից բխող տապալումների մասին, ապա հիշեցնեմ, որ ինչպես անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, այնպես էլ՝ դրա վերականգնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատասխանատուն ՊԲ հրամանատարն է։
Եթե անձնակազմը բարոյահոգեբանական առումով նման խնդիրներ է ունեցել, ապա այդ զորքը մարտի մեջ չպետք է մտցվեր։
Փաստաբանն անընդհատ փորձում էր տապալումների պատասխանատվության բաշխում անել՝ նշելով, որ ներքևի օղակների ձախողումների պատճառով մտահաղացումը չի իրականացվել, իսկ նրանց կատարողականի, չիրագործած խնդիրների կամ մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակի բացակայության պատասխանատվությունը ներքևի օղակի հրամանատարներն էին։
Դժվար է պնդել, որ ՊԲ հրամանատարից ներքև՝ հրամանատարի տեղակալներ, դիվիզիա, զորամաս, գումարտակ, վաշտ օղակում խնդիրներ չեն եղել, սակայն նրանց մարտական պատրաստության պատասխանատուն պաշտպանության բանակի հրամանատարն է և նրան դուրս բերել այդ օղակների տապալումների պատասխանատվության դաշտից ուղղակի անհնար է։
Եթե ՊԲ հրամանատարն այդ օղակների պատրաստության հարցում պատասխանատվություն չունի, այդ դեպքում ինչի համար են ՊԲ բաժինները, ծառայությունները, ըստ ուղղությունների համակարգող տեղակալները և այլն։
Սպառազինության մասով երկար կարելի է խոսել, սակայն ասել, թե ՊԲ հրամանատարը տեղեկացված չի եղել կամ չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին, ուղղակի լուրջ չէ։
Հենց միայն այն հանգամանքը, որ ամեն շաբաթ ՊԲ-ում զեկույցներ են պատրաստվել սպառազինության ընդհանուր վիճակի մասին՝ տեխնիկական պատրաստության գործակից և այլն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ՊԲ հրամանատարը մինչև պատերազմն էլ շաբաթական կտրվածքով ստացել է զեկույցներ և ներկայացրել վերադասին։
Ըստ զեկույցների, կարծես դրանք եղել են նորմալ վիճակում։
Եթե եղել են խնդիրներ, ապա դրանց փաստման մասին պետք է լինեն համապատասխան զեկույցներ։
Պատերազմը չավարտող թեմա է՝ երկար քննարկումների, վերլուծությունների ու եզրահանգումների համար, սակայն թեման ըստ կոնկրետ հագամանքների, մանրամասների կունենանք, երբ Հայաստանում իշխանություն կփոխվի։
Իսրայելը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին Հայաստանում կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը Նարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակՎարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ Իջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՀայկավանում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Սիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԵրևանում այս պահին 10 բալանոց խցանումներ են (լուսանկար) Թույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Թուրքիայում ջրհեղեղ է եղել, մեքենաներ ու շենքեր են մնացել ջրի տակԿարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանՍտեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդկանց (տեսանյութ) Choc Pie-ը կարող է մահացու ազդեցություն թողնել օրգանիզմիդ վրաԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ Բռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԻ՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբՅան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ «Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ