Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ֆրանսիայի Սենատը խառնել է Փաշինյանի խաղաքարտերը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com–ը «Կարծիք. Ֆրանսիայի Սենատը խառնել է Փաշինյանի խաղաքարտերը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ։ «Կողմ» է քվեարկել 295 սենատոր, «դեմ»՝ միայն 1–ը։ Միակ սենատորը, ով «ոչ» է ասել, ինչպես և սպասվում էր, Հեյդար Ալիևի հիմնադրամի «կրթաթոշակակիր» Նատալի Գուլենն է։ Նա «դեմ» էր քվեարկել նաև 2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի պետական անկախությունը ճանաչող բանաձևի ընդունման ժամանակ։

Ըստ հայ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի, հասկանալի է, որ ինչպես 2020 թվականի բանաձևը, ներկայիս փաստաթուղթը ևս իրավական ուժ չունի, և քիչ հավանական է, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը կամ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի ղեկավարության դեմ, հատկապես այն դեպքում, երբ հենց Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը կամ որևէ կոշտ քայլ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Ֆրանսիայի Սենատում քվեարկության արդյունքների լուրը խանդավառությամբ դիմավորած հայ հանրությունը սկսել է դառը հեգնանքով նշել, որ դժվար թե նման բանաձևը մեծամասնություն ստանար Հայաստանի ներկայիս խորհրդարանում։ «Եվ նման թերահավատությունը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով Հայաստանի վարչապետի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից Արցախի կարգավիճակի մասին ադրբեջանամետ հայտարարությունները»,ասել է Խալաթյանը։

Մնում է ենթադրել, որ Փաշինյանին, որն ընդամենը մի քանի օր առաջ Հանրային հեռուստատեսությանը տված իր հերթական հարցազրույցի ժամանակ պնդում էր, թե աշխարհում ոչ ոք պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը, իրոք դուր չի եկել ֆրանսիացի սենատորների՝ Արցախի անկախությունը ճանաչելու քայլը, քանի որ դա խանգարում է Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակներին։ Փաստորեն, Ֆրանսիայի Սենատի բանաձևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը «Վալդայ» ֆորումում և Իրանի ղեկավարության հակաադրբեջանական հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանն ու հայերն ունեն բարեկամներ և պոտենցիալ դաշնակիցներ համաշխարհային և տարածաշրջանային բազմաթիվ խաղացողների մեջ։

Եվ որքան էլ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեն հակառակը համոզել, հայկական կողմն ունի բոլոր հնարավորությունները պայքարելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։ Բայց դա քրտնաջան աշխատանք է պահանջում, և ամենակարևորը՝ խելացի ու համակարգված աշխատանք, եզրափակել է Խալաթյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր