Մեկ անդրադարձ ևս Նիկոլի վերջին ինքնահարցազրույցին. Զաքարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Մեկ անդրադարձ ևս Նիկոլի վերջին ինքնահարցազրույցին: Սեփական քաղաքականության ձախողումներն արձանագրող թեզերից մեկով, նա խոստովանել է, որ «Ադրբեջանը նախապատրատում է Արցախի հայության ցեղասպանությունը»:
Դեռևս մեկուկես տարի առաջ (2021թ. մայիսին) ենք ասել, որ կապիտուլյացված Նիկոլի արկածախնդիր քաղաքականությունը հղի է նոր ցեղասպանական վտանգներով: Չի´ կարելի նորից ընտրել Նիկոլին: 2020թ-ին Կապիտուլյացիա ստորագրողին` 2021թ-ին կրկին ընտրելն ինքնախարազանման համարժեք անպատասխանատու քայլ է:
Հիմա Նիկոլն ինքն է իր միամիտ ընտրազանգվածին ասում այդ մասին: Հարց այն է, թե ո՞վ պետք է պատասխան տա ստեղծված իրավիճակի համար. խաբեություններով աշխարհում հանրահռչակված «վարչապետը», թե՞ հերթական անգամ խաբված ու ողջ ժողովրդին վտանգի ենթարկած նիկոլական ընտրազանգվածը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



