Ադրբեջանական նավթարդյունաբերական հարթակում հրդեհը դեռեւս մարված չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է վերացնել «Գյունեշլի» հանքավայրի թիվ 10 ստորջրյա հարթակի վթարի հետեւանքները:
Ինչպես հաղորդում է «Թրենդը», նախարարության Պետական հակահրդեհային ծառայության հրշեջ «Հողմապտույտ-5» եւ «Հողմապտույտ-8» նավերը ներկայումս պայքարում են կրակի դեմ, ինչպես նաեւ շարունակում են անհետ կորած նավթագործ բանվորների որոնումները:
Դեկտեմբերի չորսի երեկոյան ուժեղ փոթորիկի հետեւանքով վնասվել էր բարձր ճնշման ստորջրյա գազատարը, ինչը ադրբեջանական SOCAR պետական ընկերության «Գյունեշլի» հանքավայրի հարթակում հրդեհի պատճառ է դարձել: Լայնածավալ փրկարարական գործողության արդյունքում 33 մարդ է փրկվել: Այս պահին հայտնաբերված է ութ զոհվածի մարմին, 22 նավթագործ բանվոր անհետ կորած է համարվում:



