Սերգեյ Սարուխանյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍերգեյ Սարուխանյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Հայաստանի ազգային արխիվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը, կարևորելով Ազգային արխիվի և Մայր Աթոռի բազմամյա գործնական և բարեկամական հարաբերությունները, քննարկել են երկուստեք համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված Ազգային արխիվի և Մայր Աթոռի արխիվի միջև հուշագրի կնքումը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 2023 թվականին նախատեսվող Էջմիածնի Մայր տաճարի վերաբացման և օծման արարողությունների շրջանակում արխիվային փաստաթղթերի ցուցադրություն կազմակերպելու և ժողովածու պատրաստելու վերաբերյալ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



