Պուտինը որևէ ձևաչափով չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին. Կրեմլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ չի ունենա G20-ի գագաթնաժողովում, այդ թվում՝ առցանց։ Չի նախատեսվում նաև տեսաուղերձ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի համաժողովում, ուրբաթ լրագրողներին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ, դա նախատեսված չէ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք G20-ի գագաթնաժողովում նախատեսվում է ՌԴ ղեկավարի տեսաուղերձ կամ առցանց ելույթ։
Պուտինն անձամբ է որոշել, որ իր ուղևորությունը G20-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում, չի կայանա։ Դա պայմանավորված է Ռուսաստանի ղեկավարի ծանրաբեռնված գրաֆիկով և նրա՝ երկրում գտնվելու անհրաժեշտությամբ, ասել է Պեսկովը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



