Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարգարյան հիվանդանոցի տնօրինության անունն օգտագործելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ Երեւանի կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Իշխանափոխությունը ոչ միայն երևանյան կենտրոնի տարբեր փողոցներ իրենով արեց՝ սեփական բիզնեսները տարածելով և ընդլայնելով, ինչպես օրինակ՝ Սարյան-Մոսկովյան փողոցում, Պուշկին-Կողբացի փողոցներում, որոնք այսօր մարդկանց և ավտոմեքենաների քանակով խիտ և օրվա բոլոր ժամերին կարելի է ասել՝ անանցանելի են դարձել։

Այս խտությունը և ավտոմեքենաների գերծանրաբեռնվածությունն իր հետ բերում է բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ օրինականության և իրավունքի։ Եթե նախկինում մենք պայքարում էինք բիզնեսի կողմից մայթերի զավթման, այսինքն, հանրային տարածքներն իրենց բիզնես շահին ծառայեցնելու փաստերի հետ, ապա այսօր արդեն սրճարանատերերն, իհարկե, ոչ առանց քաղաքային իշխանության հետ ընդհանուր հայտարարի գալու, փողոցներն են զավթում։

Այս ամենն իր հերթին հանգեցրել է մաֆիայի վերածված մեկ այլ գործընթացի, որ Երևանում կարծես «կարմիր գծերի» գործարկմամբ որոշակիորեն սկսել էր կարգավորվել։ Ինչ խոսք, այն կոնկրետ գումար է արժենում ավտոմեքենաների տերերի համար, սակայն առկա խնդիրը կարգավորման տանող քայլ է։

Բայց «կարմիր գծից» այն կողմ, փաստորեն Երևանի կենտրոնի տարբեր բանուկ հատվածներում, տարբեր հիմնարկների հարևանությամբ շատ ինտենսիվ սկսել են գործել օրենքից դուրս գործող ավտոկայանատեղիներ՝ իրենց «նայողներով», բնականաբար, նաև՝ «այդ նայողներին նայողներով»՝ վերածվելով մի իսկական մաֆիայի․․․

Այդ վիճակն է այսօր Եզնիկ Կողբացի փողոցի՝ Պուշկինից Արամի ընկած հատվածում, ինչպես նաև՝ Արամի փողոցի՝ Մարգարյան հիվանդանոցին հարող հատվածներին։ Այս դեպքում, մենք կարծես թե գործ ունենք չգրանցված, կեղծ ձեռնարկատիրական գործունեության հետ, այլ խոսքով՝ ստվերային, ուր օրական ահագին գումար է պտտվում։

Այսպես կոչված «նայողն» է իրեն իրավունք վերապահում որոշել, թե՝ ո՞վ կարող է կանգնեցնել իր մեքենան հանրային տվյալ տարածքում և ով՝ ոչ։ Երկար ժամանակ մեքենան կանգնեցնողները նայողներին ձեռնտու չեն, քանի որ այդ նույն ընթացքում շատ այլ մեքենաներ կարող էին գալ ու գնալ՝ ապօրինի գործունեություն իրականացնող այդ անձանց վճարելով որոշակի գումարներ։

Փաստորեն, Մարգարյան հիվանդանոցի մոտ գործող մաֆիան հետևում և ֆիքսում է, թե որ վարորդն ինչքան կանգնեց, եթե երկար է կանգնում, կարելի է արգելել և ուրիշներին թողնել, քանի որ «խփում է իրենց բիզնեսին»։ Ավելին, այս «նայողները» այնքան են լկտիացել, որ բացահայտ վարորդներին ասում են՝ «դուք երկար եք կանգնում»՝ խոչընդոտելով կայանմանը։ Ու այնքան ինքնավստահ սեփական անպատժելիության վրա , որ հեգնանքով են արձագանքում հանրային տարածքն անօրինական տնօրինելու մասին դիտարկումներին։

Հետաքրքիր է, բուժհիմնարկի պատասխանատուները գիտե՞ն, որ այս «նայողներն» իրենց ապօրինի գործողություններն իրականացնում են Մարգարյանի տնօրինության անունը շահարկելով՝ հասկացնելով, որ ապօրինի ճանապարհով շրջանառվող գումարի տոկոսները գնում են դեպի տնօրինություն՝ դժգոհ վարորդներին՝ առաջարկելով «դիմեք Մարգարյանի տնօրինությանը»։

Ինչ խոսք, այս երևույթը մեր իրականության մեջ նոր բան չէ, բայց այսօր այն նոր թափ է ստացել։ Այսպես ասած՝ քաղում ենք 2018-ի հեղափոխության պտուղները․․․ նախկինի բոլոր վատ ավանդույթներին փաշինյանական իշխանությունը նոր զարկ է տվել։

Սևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան