Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեկը մյուսից վատ տարբերակներ ունենք. Հայաստանի իշխանություններն արդեն վաղուց նախընտրել են արևմտյան տարբերակը, որը կատաստրոֆիկ է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանակցային գործընթացի հիմքում Պրահայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակացույցն է: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Սոչիի բանակցային գործընթացը Պրահայի գործընթացի շարունակությունն է, որ Պրահայում բանակցելիս հիմք էր ընդունվում ռուսական փաստաթուղթը: Առավել աբսուրդ հայտարարություն տրամաբանության տեսանկյունից դժվար էր պատկերացնել: Այս հայտարարությունն, ըստ իս, Հայաստանի ներքին լսարանի և Արևմուտքի համար էր: Հիմա Սոչիի հանդիպման շուրջ աշխարհաքաղաքական, իբրև թե, մանիպուլ յացիա կա. ներքին լսարանին ասվում է, որ Հայաստանը կողմ է ռուսական փաստաթղթին, բայց դրան դեմ է Ադրբեջանը, ու այդ փաստաթուղթն անցկացնելը Ռուսաստանի խնդիրն է: Դրանում կար հստակ ակնարկ առ այն, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, և Հայաստանը ստիպված է ընդունել խաղաղության փաստաթղթի արևմտյան՝ ակնթարթային մահվան տարբերակը, քանի որ ՌԴ-ն չի կարողանում իր տարբերակը հրամցնել Ադրբեջանին և Թուրքիային»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այստեղ մեկ այլ հարց կա:

«Ո՞վ է մեղավոր, երբ մենք մեկը մյուսից վատ՝ ռուսաստանյան և վաշինգտոնյան տարբերակներն ունենք: Փաստաթղթի արևմտյան տարբերակը կատաստրոֆիկ է՝ Արցախի հարցն ընդհանրապես փակվում է: Մյուսը ՝շատ վատ ռուսական տարբերակն է, որով Արցախյան հարցն առկախվում է, և մենք Արցախը պահելու պարզապես տեսական շանսեր ենք ունենում: Ո՞վ է մեղավոր, որ մենք ստիպված ենք այս երկու տարբերակի միջև ընտրություն կատարել: Բանակցային գործընթացը հասցված է մի կրիտիկական պահի, երբ Հայաստանը ստիպված է ակնթարթային կամ կոմայի մեջ ընկնելու ձևով մահանալու տարբերակների միջև ընտրություն կատարել: Պարզ է, որ մեղավոր է այն իշխանությունը, որը երկիրը ոչ միայն հասցրել է պատերազմի, պարտվել այն, նաև պարտվել է իր իսկ հռչակած խաղաղության դարաշրջանի բանակցային գործընթացում: Մնացած ամեն ինչը զուտ մանիպուլ յացիաներ են»,-ընդգծեց Վ. Հակոբյանը:

Շեշտեց՝ ավելի վաղ էր կանխատեսել, որ Սոչիում ոչինչ չի լինելու, և որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն շարժվել Պրահայում նշված ժամանակացույցով ու տրամաբանությամբ.

«Պրահայի գործընթացը հստակ ժամանակացույց ուներ առ այն, թե ինչ պետք է լինի այդ հայտարարությունից հետո: Սոչիի գործընթացը Հայաստանի համար տապալված կարելի է համարել, որովհետև այնտեղ ընդունված հայտարարության մեջ հայաստանյան ոչ մի շահ չկար, բացի, իհարկե, այն թեթև ակնարկից, որ ռուս խաղաղապահներն, այնուամենայնիվ, լավ դերակատարում ունեն: Բացի Հայաստանի համար տապալված լինելուց, Սոչիի հանդիպումը արձանագրված բավականին լուրջ տապալում էր նաև ռուսաստանյան կողմի համար՝ որպես միջնորդ: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում զգալիորեն նվազել է, Ռուսաստանի խոսքն այլևս այդքան էլ վճռորոշ նշանակություն չունի կողմերի վրա, որքան նախկինում էր, օրինակ՝ 1-2 տարի առաջ: Եվ այս առումով զգալիորեն աճել են տարածաշրջանային մյուս խաղացողների, ինչպես նաև արտատարածաշրջանային, աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունները»:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում նոր աշխարհակարգի ձևավորման, նոր խաղի կանոնների գծման գործընթացները Արևմուտք-Ռուսաստան առճակատման միջոցով են իրականացվում: «Դրանք մեր տարածաշրջանում, հատկապես Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների բաղկացուցիչ մաս են: Այսինքն, Հայաստան-Ադրբեջան գործընթացները, Արցախի շուրջ զարգացումները, ի տարբերություն նախորդ տասնամյակների, այժմ տեղի են ունենում ոչ թե համագործակցության, այլ սուր մրցակցության ֆորմատում:Համագործակցության օրինակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, հատկապես Պրահայի գործընթացը, հայտարարությունը, իր վերջնաժամկետներով, կոնկրետ գործողությունների որոշակի ժամանակացույց էր ենթադրում: Ի վերջո, նույն Սոչիի հանդիպումից հետո Բրյուսելում փոխվարչապետների մասնակցությամբ սահմանազատման և սահմանագծման թեմայով նիստ տեղի ունեցավ, որը նույնպես Պրահայի հայտարարությունից էր բխում»,ասաց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում հիշեցնելով նաև Վաշինգտոնում Բլինքենի միջնորդությամբ երեկ կայացած ԱԳ նախարարների հանդիպման մասին:

«Բացի այդ, արդեն տեղեկատվական արտահոսք կա նաև Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման մասին, որտեղ, ամենայն հավանականությամբ, կողմերն արդեն պետք է ձեռքի տակ ստորագրելու ինչ-որ փաստաթուղթ ունենան: Ամեն դեպքում, Սոչիի գործընթացն արձանագրեց, որ կողմերն արդեն իսկ կողմնորոշվել են, թե որ փաստաթղթի շրջանակում պետք է գործեն: Հայաստանի իշխանություններն արդեն վաղուց նախընտրել են արևմտյան տարբերակը ու նաև բաց ռեժիմով ամեն ինչ անում են հենց այդ փաստաթղթի շրջանակով: Սա բխում է Հայաստանի իշխանությունների որդեգրած մոտեցումներից, որոնց հիմքում այն թեզն է, թե «Արցախը բեռ է, որից ազատվելու դեպքում փաշինյանական խաղաղության դարաշրջանի մեկնարկը տալու շանս է առաջանում»:

Ըստ այդ մոտեցման, «բեռից, խնդրից» ազատվելուց հետո թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհատնտեսական առումով ամեն ինչ այլ տրամաբանությամբ է ընթանալու, այդ թվում՝ տարածաշրջանից ՌԴ-ի մեկուսացման եղանակով»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով վերոնշյալից բխող հնարավոր գործընթացներին, Արցախի բազմահազարանոց հանրահավաքին հաջորդած հանրահավաքին արդեն Հայաստանում՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Արցախում տեղի ունեցած մեծ հանրահավաքն Արցախի հանրության դիրքորոշումն էր՝ իր ճակատագրի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական զարգացումների վերաբերյալ: Արցախի հանրությունը, հավաքական առումով, կոնսոլիդացվեց, որպեսզի ցույց տա, որ իրենք դեմ են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, դեմ են իրենց գոյաբանական խնդիրների հաշվին խաղաղության դարաշրջան կորզելուն ուղղված քաղաքականությանը: Իհարկե, այդ հանրահավաքը թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ կոչ էր Հայաստանին այնպես, ինչպես 1988-ին, երբ դիմեցին մայր Հայաստանին, որպեսզի իրենց տեր կանգնի: Հիմա էլ դիմեցին՝ կոչ անելով իրենց մենակ չթողնել, իրենց մատաղացու չսարքել: Կոչն ուղղված էր ոչ միայն իշխանությանը, այլև այն հանրությանը, որն ընդհանրապես որևէ հարցով չի ուզում զբաղվել, անտարբեր է ու զբաղված է զուտ ստամոքսը լցնելով»:

Իսկ նոյեմբերի 5-ի երևանյան հանրահավաքը, Վիգեն Հակոբյանի խոսքով, համերաշխության հանրահավաք էր Արցախին: «Հայաստանի հանրությունը պետք է ցույց տար, որ Հայաստանում, բարեբախտաբար, ոչ բոլորն են համաձայն Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կուրսի հետ, այդ «խաղաղության դարաշրջանի» հետ: Պետք էր նաև միջազգային հանրությանը ցույց տալ, որ եթե անգամ Փաշինյանը ստորագրի և Արցախը հանձնի, դելիմիտացիայի, դեմարկացիայի արդյունքում՝ նաև ՀՀ որոշ տարածքներ, դեռ չի նշանակում, որ ստորագրվելիք փաստաթուղթն ի կատար է ածվելու: Նպատակն էր ցույց տալ, որ հնարավոր իշխանափոխության արդյունքում Փաշինյանի ստորագրած կապիտուլ յացիոն փաստաթղթերը չեղարկվելու են, որովհետև Հայաստանում ոչ բոլորն են համաձայն վերոնշյալ կուրսի հետ, և ՀՀ հանրության մի զգալի հատված ձեռքերը չի լվանում: Ընդհանուր առմամբ, երկու հանրահավաքների իմաստը, մեծ հաշվով, նկարագրվածն էր. մեկը մյուսի օրգանական, քաղաքական, նաև աշխարհաքաղաքական շարունակությունն էր»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում