Մոխրագույնի 50 երանգներ» վեպը շարունակություն կունենա. 4-րդ գիրքը կթողարկվի հունիսին
ԼԱՅՖՄոխրագույնի 50 երանգները» վեպը նոր զարգացում կունենա: Է. Լ. Ջեյմսի 4-րդ վեպը վաճառքում կլինի հունիսի 18-ին։

Գիրքը կոչվել է «Գրեյ. Մոխրագույնի 50 երանգները Քրիստիանի աչքերով», այն կպատմի առաջին հատորի իրադարձությունները գլխավոր հերոս Քրիստիան Գրեյի ընկալման միջոցով, գրում է Past.am-ը` հղում անելով filmpro.ru-ին։

Հեղինակը նշել է, որ քանզի Գրեյը բարդ և հետաքրքիրկերպար է, երկրպագուներին դուր կգա իրադարձությունները նրա անունից ներկայացնելը։

Ըստ էության՝ 4-րդ վեպը չի կարելի անվանել բեսթսելերների շարքի շարունակություն, քանի որ այն կրկնում է «Մոխրագույնի 50 երանգները» վեպի սյուժեն, պարզապես՝ այլ դիտանկյունից։ Իսկ 2-րդ և 3-րդ վեպերը կէկրանավորվեն մոտ ապագայում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



