Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենաթանկ վիսկին. 460 հազար դոլար մեկ շշի համար․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոլորակի լավագույն վիսկին որոշելը գրեթե անհնարին խնդիր է, չէ՞ որ ճաշակի հարցում կան բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ։ Այստեղ դժվար է հույս ունենալ, որ բոլոր համտեսողները միակարծիք կլինեն։ Բայց ասել, թե որ վիսկին է ամենաթանկը, դժվար չէ։ Դե, դա արդեն ճաշակի հետ ուղղակի կապ չունի: 2010 թվականին Sotheby's-ի բարեգործական աճուրդում 64 տարեկան վիսկու շիշը վաճառվել է 460 հազար դոլարով։ Դա եղել է The Macallan in Lalique վիսկին, և այն անմիջապես մտել է Գինեսի ռեկորդների գիրք։ Ի դեպ, 10 ամենաթանկ վիսկիների ցանկում ներառված է ևս չորս խմիչք Macallan ընկերությունից։ Macallan վիսկու տան պատմությունը սկսվել է 1820 թվականին, երբ շատ բարեկեցիկ ֆերմեր Ալեքսանդր Ռիդը վարձակալել է հողատարածք Սփայսայդում, որը Շոտլանդիայի վիսկու արտադրության գլխավոր շրջաններից մեկն է։

Թեպետ պետք է նշել, Ռիդը ալկոհոլի արտադրության լիցենզիա ստացել է միայն 4 տարի անց և այդ ժամանակից է սկսել արտադրությունը։ Ռիդը ընդունում էր այդ ըմպելիքի արտադրության բոլոր այն ավանդույթները, որոնք շոտլանդացիները կուտակել էին դարերի ընթացքում, և այդ պատճառով էլ նրա վիսկին շատ արագ է հայտնի դարձել իր ամենաբարձր որակի շնորհիվ։ Նա ղեկավարել է իր ընկերությունը մինչև իր մահը՝ 1847 թվականը: Ընկերության հիմնադրի մահից հետո այն անցել է մի նախաձեռնող մարդու՝ Ջեյմս Դեյվիդսոնի ձեռքը, ով լիովին հետևել է հանգուցյալ Ռիդի թողած բոլոր հրահանգներին։ 1868 թվականին թորման գործարանի երրորդ սեփականատերը եղել է Ջեյմս Ստյուարտը, որը շատ բան է արել խմիչքի որակը բարելավելու համար, ինչպես նաև գնել է գրեթե այն ողջ հողը, որը ժամանակին վարձակալել էր Ալեքսանդր Ռիդը։

Հաջորդ սեփականատերը եղել է Ռոդերիկ Քեմփը, որն իր հերթին շատ բան է արել ապրանքանիշի հանրահռչակման համար: Հենց նրա օրոք է գործարանը հիմնովին բարելավվել, և Macallan վիսկին հայտնի է դարձել Շոտլանդիայի սահմաններից դուրս: Քեմփի հետնորդները ապրանքանիշի սեփականատերն են եղել մինչև 1996 թվականը, երբ մի շարք կլանումների արդյունքում The Macallan-ը դարձել է Suntory կոնցեռնի սեփականությունը։ Հատկանշական է, որ մինչև 50-ականները Macallan-ը հայտնի էր որպես այլ արտադրողների խառնուրդների ստեղծման անբաժանելի մաս։ Շնորհիվ այն բանի, որ որոշվել է վիսկին գովազդել սեփական ապրանքանիշի ներքո, ընկերությունը կարողացել է գոյատևել 60-80-ականներին, որոնք ոլորտի համար դժվար տարիներ են եղել։ Ավելին, Macallan վիսկին կարողացել է դառնալ մի տեսակ ստանդարտ, որով առաջնորդվել են այդ ըմպելիքի բոլոր գիտակները և իրենք՝ արտադրողները։

Ինչպես և 180 տարի առաջ, այսօր էլ Macallan վիսկին պատրաստվում է թորման գործարանի հիմնադրի կողմից որոշված սկզբունքների համաձայն, այն է՝ արտադրության տեխնոլոգիայի ճշգրիտ պահպանումը և ամենաբարձր որակի հումքի օգտագործումը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր