Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
2015 թ. Լեռնային Ղարաբաղի հանրապետություն է այցելել ավելի քան 16 հազար օտարերկրացի զբոսաշրջիկներ, ինչը 13 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:
«Պետք է հավելել, որ վիճակագրության մեջ ընդգրկված են միայն օտար պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի անձնագրով զբոսաշրջիկները ԼՂՀ մուտքի ժամանակ չեն գրանցվում»,- նշել է փոխնախարարը:
Նրա խոսքով, միջազգային զբոսաշրջային այցելությունների առաջին հնգյակում ՌԴ-ն է, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իրանն ու Ուկրաինան: Զբոսաշրջային այցելությունների 60 տոկոսը բաժին ընկնում, ԱՊՀ երկրներին՝ հիմնականում ՌԴ ժամանած զբոսաշրջիկների հաշվին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



