Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջատար տեխնոլոգիաների բացակայությունը հավասարապես վնասակար է ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

tsargrad.tv–ն «Առանց գրաքննության. ինչու՞ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի գրոհներից հարյուրավոր զինվորներ կորցրեց» վերնագրով հոդվածում գրում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի չարաբաստիկ գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումներ են տեղի ունեցել։ Արդյունքում հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է ավելի քան երկու հարյուր մարդ։ Միջադեպը հանգեցրել է մեղավորներին գտնելու համար քննարկումների ու վեճերի, բայց, ըստ մասնագետների, անհրաժեշտ է պարզել պատճառները, և առաջին հերթին՝ օբյեկտիվ ու անաչառ։ Պետք է հաշվի առնել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին ազդել մարտերի արդյունքների վրա։ Որքանո՞վ էին սպառազինված ուժերը սրման գոտում, ինչպիսի՞ զինատեսակներ ունեին, ինչպե՞ս էր կազմակերպված պաշտպանությունը և այլն։ Կարևոր է որոշել խնդրի արմատները հետագայում հարյուրավոր զոհերից խուսափելու համար։ Ի վերջո, քչերն են կասկածում, որ հակամարտությունը, ավաղ, կշարունակվի։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հետ միասին ուշադրություն է հրավիրել կորուստների տխուր թվերի վրա և կիսվել իր կարծիքով: Նախկին նախագահի խոսքով, զինվորները չեն ունեցել անհրաժեշտ պաշտպանվածություն, իսկ շփման գիծը նախապես անհրաժեշտ կերպով կահավորված չի եղել։ Քոչարյանը հայտարարել է, որ երկրի ղեկավարները կարող էին դասեր քաղել 44-օրյա պատերազմի ժամանակ թույլ տված սխալներից, բայց դա չեն արել։ Այնուամենայնիվ, փորձագիտական կարծիքները չեն սահմանափակվում միայն նրանով, որ պետք էր ավելի մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական ամրություններին։ Պետք է իրավիճակը ավելի լայն դիտարկել, հաշվի առնել այն յուրահատկությունները, թե ինչպես են ներկայում հիմնականում ընթանում ռազմական գործողությունները։ Լավ կահավորված պաշտպանական գիծը նախկինում թշնամու դեմ պաշտպանվելու բանալին էր:

Ներկայում ամրությունները ակնհայտորեն բավարար չեն, եթե հարձակումն իրականացվում է նորագույն զինատեսակների կիրառմամբ։ Ադրբեջանական զորքերը մարտերի ընթացքում չեն սահմանափակվել միայն հրթիռակոծությամբ և ականանետային հարձակումներով, հակամարտության ընթացքում հեռահար հրետանին չի դադարել աշխատել, հրթիռակոծություն է իրականացվել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով, հայկական դիրքերը գրոհի են ենթարկվել նաև կամիկաձե անօդաչու սարքերով։ Այդ հարձակումներին դիմակայելու համար անհրաժեշտ է պաշտպանության ճիշտ մակարդակ, և շատ դեպքերում հայկական զորքերը սահմանափակ են եղել իրենց հնարավորություններով կամ ընդհանրապես չեն կարողացել հակազդել որևէ բանի։ Առաջատար տեխնոլոգիաների բացակայությունը հավասարապես վնասակար է ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ։

Կանխարգելիչ հարվածներ, հզոր հակաօդային պաշտպանություն, պաշտպանական քաղաքականության օպտիմալացում. սրանք լուծումներ են Հայաստանի համար: Փորձագետները խոստովանում են, որ հայկական զինուժը կարող էր կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանի դիրքերին։ Սակայն դրա համար անհրաժեշտ են հեռահար համակարգեր, որոնք ներկայում Հայաստանը անհրաժեշտ քանակությամբ չունի։ Օդից հարձակումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ՀՕՊ հզոր համակարգ։ Ներկայում դա նույնպես լավագույն վիճակում չէ։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո անցել է երկու տարի։ Այդ ընթացքում հնարավոր կլիներ կառուցել հզոր ամրություններ, քողարկել դրանք, վերազինել տեսախցիկներով և այլ սարքավորումներով։ Այնուամենայնիվ, այդ միջոցները նույնպես անօգուտ կլինեն, եթե ժամանակակից սպառազինություն ու բավարար զինամթերք չլինի։

Կանխատեսելով հակամարտության շարունակությունը՝ վերլուծաբանները միակարծիք են, որ դա անելը հեշտ չի լինելու։ Ի վերջո, այս ամենը մասշտաբային առումով կարող է վերածվել լիարժեք պատերազմի։ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքին, իսկ դա նշանակում է, որ շոշափվում են ոչ միայն երկու մասնակից պետությունների, այլ նաև նրանց դաշնակիցների շահերը։ Թեև ռազմական գործողությունները ներկայում թուլացել են, սակայն Հայաստանում քաղաքական ղեկավարությունը նախօրոք օպտիմալացման կարիք ունի. այս պահին միայն միասնական որոշումներն են լիովին համապատասխանում պետական շահերին և առկա մարտահրավերներին։ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, սակայն ապագա պատերազմում կորուստները կարող են շատ ավելի մեծ լինել։ Եվ դա կանխելու համար այսօր կոչ է արվում փոխել ներքին ու արտաքին ուղղվածությունը։

Վերջին մարտերի վերաբերյալ քննարկումները շատ վեճեր են առաջացնում։ Ադրբեջանական հրետանին կրակել է ոչ միայն զինվորականների դիրքերի ուղղությամբ, այլ նաև հարձակման են ենթարկվել մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչներ։ Դրանից հետո էլ Բաքուն բազմիցս փորձել է խախտել փխրուն զինադադարը, Հայաստանի զինված ուժերի դիրքերը գնդակոծությունների են ենթարկվել, օգտագործվել է ականանետային և հրազենային զենք, ինչը հանգեցրել է զինծառայողների մահվան։ Հաշվի առնելով այս սադրանքները՝ միանգամայն իրատեսական են թվում հակամարտության հետագա հնարավոր սրման կանխատեսումները, և դա՝ չնայած երկրների ղեկավարների մակարդակով խաղաղության բանակցություններ վարելու փորձերին։ Իսկ այդ ամենը նշանակում է, որ պետք է նախօրոք մտածել խնդիրների լուծման մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները