Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արևմտյան տարբերակն անընդունելի է, խաղաղության երաշխիքների հարցը՝ շատ հեղհեղուկ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրույցում վերլուծել ենք Սոչիի եռակողմ հանդիպումը, դրան հաջորդած հայտարարությունը՝ դիտարկելով նաև Արևմուտքի ներգրավվածությունը, առաջարկները հայ-ադրբեջանական բանակցություններում:

«Ռուսական կողմի համար օբյեկտիվորեն ստեղծվել էր մի իրավիճակ, ըստ որի, Արևմուտքի միջնորդությունն արդեն ուղղակիորեն ցույց էր տալիս Ռուսաստանի դերակատարման նվազեցումը: Կարող ենք որպես օրինակ մատնանշել ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ գործընթացները: Այս ամենը վկայում է, որ Ռուսաստանը կա՛մ գործընթացները հնարավորինս արագ պետք է իր միջնորդություն բերի, կա՛մ Արևմուտքին հաջողվում է իր հիմնական նպատակին հասնել, այն է՝ նվազեցնել ՌԴ դերակատարումը տարածաշրջանում կամ ընդհանրապես դուրս բերել ՌԴ-ին: Ու սրանով է պայմանավորված Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում հանդիպելու հրավերը: Ու եթե փորձենք հասկանալ, թե ինչի հասավ ռուսական կողմը, ապա առնվազն նվազագույն պլանը հաջողեց իրականացնել: Թե՛ կողմերին, թե՛ մրցակից միջնորդական ձևաչափին՝ հավաքական Արևմուտքին ցույց տվեց, որ կարող է ընդհանուր սեղանի շուրջ նստեցնել կողմերին, ցույց տվեց, որ այդ ձևաչափը դեռ գործում է, որի ներքո հնարավոր է երկու կողմի ստորագրությամբ ընդհանուր փաստաթուղթ ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:

Նրա խոսքով, մյուս կողմից՝ Մոսկվային շատ ավելի ձեռնտու կլիներ, որ հանդիպման արդյունքում բովանդակային առումով ավելի լուրջ փաստաթուղթ ստորագրվեր, ինչը չհաջողվեց՝ պայմանավորված կողմերի արմատական հակասություններով. «Այդ հակասությունները տեսանելի դարձան նաև մինչ հանդիպումը: Հայկական կողմը որոշակի նախապայմաններ առաջ քաշեց, իսկ արդեն Սոչիում տեսանք Ալիևի կեցվածքը, հայտարարությունները: Պուտինի հետ առանձնազրույցում մի քանի անգամ շեշտեց, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, ԼՂ հարց չկա: Այսինքն, հստակ ցույց տվեցին, որ առնվազն այս փուլում ամենակնճռոտ, ամենանուրբ հարցերի շուրջ որևէ կերպ կոմպրոմիսի գնալու պատրաստակամություն առնվազն չունեն: Սա էր պատճառը, որ բովանդակային առումով ավելի լուրջ փաստաթուղթ չեղավ, իսկ ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ որոշ կետեր դուրս են մնացել հայտարարությունից՝ չհրապարակելով, թե խոսքը ինչ կետերի մասին է»:

Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ եռակողմ հայտարարությունը, ըստ Հերմինե Մխիթարյանի, կախված է հետագա զարգացումներից: «Իր միջնորդությունը հետ բերելու ռուսական կողմի առաջին քայլն էր սա: Շատ կարևոր էր հայտարարության մեջ հղումը 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի համատեղ հայտարարություններին: Սա շատ կարևոր է այն իմաստով, երբ դիտարկում ենք արևմտյան միջնորդությունը, որի վերջին հայտարարության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարությանն ընդհանրապես հղում չկա: Եթե ուզում ենք հասկանալ, թե Սոչիի եռակողմ հայտարարությունը որքանով կարող է արդյունավետ լինել հետագա գործընթացների համար, պետք է փորձենք ուշադրությամբ հետևել այն արձագանքներին, այն քայլերին ու առաջարկներին, որոնք կգան Արևմուտքից, ինչպես նաև Ռուսաստանի հետագա գործողություններին»,-հավելեց նա՝ շեշտելով, որ արդյունավետությունը կախված է նաև կողմերի պատրաստակամությունից:

«Ինչո՞ւ, որովհետև որքան էլ միջնորդը փորձի արդյունք արձանագրելու նպատակ ունենալ, եթե կողմերն այլ տեղ են փնտրում իրենց կոնֆլիկտի լուծումը, այլ մոտեցումներ ունեն, որևէ կերպ վերոնշյալ ձևաչափի ներքո արդյունք ունենալու պատրաստակամություն չունեն և անկեղծ չեն նույն միջնորդի հետ, արդյունք չի կարող լինել: Հիմա մի իրավիճակում ենք, երբ դժվար է գնահատականներ տալ այդ առումով, պարզապես կարող ենք արձանագրել, որ Մոսկվան այլևս լուռ չի հետևում արևմտյան միջնորդությամբ ընթացող գործընթացին, նորից փորձում է հետ բերել իր միջնորդությունը»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով հատկապես Արցախի, նաև այն մասին, որ Սոչիի հանդիպման մեջ Արցախը հիշատակվել էր միայն որպես տեղակայման գոտի՝ փորձագետը նշեց. «Չեմ կարծում, որ Սոչիում ընդունված հայտարարությունը որևէ կերպ թույլ կտա ընդհանուր գնահատականներ տալ ՌԴ մոտեցումների մասին: Այդ հայտարարությունը այն հնարավոր փաստաթուղթն էր, որն առկա հակասությունների պայմաններում հաջողվեց Մոսկվային: Այդ տեսանկյունից նշանակություն ուներ և՛ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, և՛ Ադրբեջանի վերջնագրային տոնը: Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Ըստ էության, համաձայնում են արևմտյան տարբերակին:Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ձգտում են խաղաղության և իրենց համար ներկայացված կետերն, ընդհանուր առմամբ, ընդունելի են: Հայտարարում են նաև, որ այսօր ՀՀ-ն Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի:

Երբ այս ամբողջը փորձում ենք համադրել, ստանում ենք պատկեր, ըստ որի՝ ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվանում է Արցախից, և Երևանը համաձայն է գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ առանց Արցախի հարցի: Ավելին, եթե ուշադրություն դարձնենք գաղտնազերծված, մի շարք տելեգրամյան ալիքներով տարածված խաղաղության «վաշինգտոնյան» հնարավոր փաստաթղթին, որի շուրջ ՀՀ ԱԽ քարտուղարը բանակցել է Ալիևի օգնական Հաջիևի հետ, ապա այնտեղ Արցախի հարցի հետ կապված բավականին վտանգավոր մեխանիզմ է դրված: Նշվում է, թե Ադրբեջանը ներկայացուցիչ կնշանակի, հայ համայնքի հետ կբանակցեն, ներքին կարգով խնդիրները կլուծեն: Սա աննկարագրելի լուրջ մարտահրավերներ է բերում Արցախին: Զրոյացնում է Արցախի սուբյեկտայնությունը, լրջագույն մարտահրավեր է արցախահայության ինքնորոշման իրավունքի հետագա իրացման համար, բայց, այդուհանդերձ, ՀՀ իշխանությունները, ըստ էության, համաձայնել են հենց այդ տարբերակին»:

Փորձագետը հիշեցրեց նաև իշխանությունների այն հայտարարությունները, թե Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ քննարկումների ձևաչափ ստեղծելու շուրջ բանակցություններ կան: Զուգահեռ հիշեցրեց նաև Բաքվի ցինիկ արձագանքներն ու այն, որ չեն պատրաստվում Ստեփանակերտի հետ բանակցել. «Այսպիսով, կարող ենք փակված համարել այն շահարկումները, թե իբրև ինչ-որ մեխանիզմ է ստեղծվելու: Մեծ հաշվով, Արևմուտքն առաջարկում է «Արցախ՝ Ադրբեջանի կազմում»: Համաձայնելով այդ առաջարկին ու պնդելով, որ այն մեզ համար լավագույնն է, նշանակում է՝ հրաժարվել Արցախից: Սա է ՀՀ իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չէր կարող չարտացոլվել նույն Սոչիում հանդիպման ընթացքում ու դրա արդյունքում ընդունված փաստաթղթի մեջ: Եվ սա այն դեպքում, երբ դիմացի կողմն էլ հստակ այդ դիրքորոշման կրողն ու պահանջողն է»:

Ինչ վերաբերում է ՌԴ շահերին՝ կապված Արցախի հետ, Հ. Մխիթարյանը նկատեց. «Բնականաբար, Արցախի խնդրի օր առաջ լուծումը որևէ կերպ չի բխում ՌԴ շահերից: Այսօր ՌԴ ներկայությունը մեր տարածաշրջանում ապահովվում է 2 հիմնական գործոնի շնորհիվ՝ Արցախյան հարց և Թուրքիայի սպառնալիք՝ Հայաստանի նկատմամբ: Եթե այդ հարցերը լուծվում են, օբյեկտիվ որևէ հիմնավորում չի մնում, թե ՌԴ-ն ինչու պետք է զինված ներկայություն ունենա տարածաշրջանում: Արևմուտքը հենց դրան է ձգտում, ու ՌԴ-ն պետք է փորձի առկախված պահել կարգավիճակի հարցը: Պատահական չէր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը ասաց՝ կարգավիճակի հարցը պետք է ապագա սերունդներին թողնվի: Ռեալ պոլիտիկի տեսանկյունից սա շատ կարևոր խնդիր է Ռուսաստանի համար»:

Ընդհանուր առմամբ, դիտարկելով ռուսական և արևմտյան կողմի առաջարկներն ու մոդելները, փորձագետը ընդգծեց. «Եթե փորձենք շատ կոպիտ ձևակերպել, այսօր խաղաղության ձևաչափի, հայ-ադրբեջանական բանակցությունների երկու ընտրություն կա՝ արևմտյան և ռուսական: Բայց պետք է հասկանանք՝ ինչու այսօր հենց այս 2 տարբերակն ունենք, և որտեղ է մարտահրավերը, խնդիրը: Ո՛չ արևմտյան, ո՛չ ռուսական առաջարկները մեզ համար լավագույն տարբերակն առաջարկելու միտումով չեն: Սա Արևմուտք-Ռուսաստան առճակատման արտացոլումն է մեր տարածաշրջանում՝ անմիջական հենց մեր խնդիրների վրա, որից մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ են բխում: Պետք է հասկանալ, թե կողմերից յուրաքանչյուրն իր առաջարկի ներքո ինչպե՞ս է փորձում առաջ տանել սեփական շահերը: Ըստ այդմ, պետք է փորձենք հասկանալ, թե կողմերից որ մեկի շահերի հետ են համադրելի մեր շահերը: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե որևէ կողմին առավելություն տալով՝ ինչ ռիսկեր ենք բերում»:

Հերմինե Մխիթարյանը նշեց, որ եթե անգամ հղում չանենք գաղտնազերծված պայմանագրին ու դրա բովանդակությանը, կան այլ փաստեր, որոնք վկայում են Արևմուտքի դիրքորոշման մասին: «ԱՄՆ կոնգրեսականն Առաջին ալիքի եթերից գրեթե բառացի ասաց, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է լինի: Իրենց դիրքորոշումն աներկբա հենց դա է: Իրենց նվազագույն պլանն այդ ամենի արդյունքում ՌԴ դերը նվազեցնելն է, առավելագույնը՝ ՌԴ-ին ընդհանրապես տարածաշրջանից դուրս մղելը: Արևմուտքի առաջարկից բխող շահերը հենց սրանք են: Ինչ վերաբերում է ռուսական պլանին, այստեղ, ինչպես նշեցի, տարածաշրջանում ՌԴ ներկայությունն ապահովելն է: ՌԴ-ն 44-օրյա պատրազմից հետո միանձնյա ստանձնեց միջնորդական առաքելությունը, բայց հետագայում ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՌԴ-ի ուշադրության մեծ մասը այդ կողմ ուղղվեց: Արդյունքում Արևմուտքի համար ՌԴ դերակատարումը նվազեցնելու հնարավորություն ստեղծվեց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ համար չափազանց կարևոր է, որ կոմունիկացիաների, դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացները իր միջնորդությամբ լինեն:

«Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը: Եթե անգամ մի կողմ դնենք դաշնակցային պարտավորությունները, դրանցից բխող պատշաճ կեցվածքը, այսօր հանրայնացվող թեզերի ու շահերի տեսանկյունից մեզ համար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել արևմտյան տարբերակը: Դա կնշանակի հրաժարվել Արցախից ու Արևմուտքի միջնորդությամբ խաղաղության հասնել, բայց անգամ խաղաղության երաշխիքների հարցն է շատ հեղհեղուկ: Մենք հրաժարվում ենք Արցախից, փոխարենը որևէ շոշափելի արդյունք չենք ստանում, որովհետև Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր տարածքային նկրտումների մասին նաև Երևանի նկատմամբ: Չափազանց մեծ հարց է, թե Արևմուտքը որքանով է կարողանալու երաշխավորել այդ խաղաղությունը: Այս տեսանկյունից ՌԴ շահերը շատ ավելի համադրելի են մեր շահերի հետ: Մյուս կարևոր հանգամանքը դաշնակցային պարտավորություններն են, անվտանգային համակարգի հետ կապված հարցերը, որոնք ուղղակիորեն կապված են ՌԴ-ի հետ: Մեզ անընդհատ փորձում են ցույց տալ, թե անվտանգության արտաքին բաղադրիչի հետ խնդիր ունենք, թե «մենք չենք ՀԱՊԿ-ից գնում», այլ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից գնում»:

Դեռ 2018-ից ՀԱՊԿ-ի իմիջին հարվածելու հայտնի փորձերով փորձում են հանրության մեջ ընկալումներ ստեղծել, որ անվտանգության առումով ևս մեր կապերը ՌԴ-ի հետ վստահելի չեն: Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ այլընտրանքը, որը պարզապես չկա: Այո, խնդիրներ կան, բայց այս պարագայում միակողմանիորեն սլաքներն ուղղել ու ասել, թե դիմացի կողմն է մեղավոր, անվտանգությունը չի ապահովում, նախ՝ ազնիվ չէ, երկրորդ՝ այդպես մեր առաջ դրած խնդիրները որևէ կերպ չեն լուծվում: Պետք է այլընտրանք առաջարկվի, նոր այդ հարցերը բարձրաձայնվեն: Այս տեսանկյունից դեպի Արևմուտք ուղղություն փոխելը, արևմտյան պլանին տուրք տալն ազնիվ ու ճիշտ չէ: Իշխանությունների խնդիրն է հնարավորինս ճիշտ դիրքորոշվել ստեղծված իրավիճակում, մի բան, որ ինչպես ցույց են տալիս, որևէ կերպ չեն պատրաստվում անել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026