Աֆղանստանի զինվորականները թալիբների գերությունից ազատ են արձակել 59 պատանդի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի հատուկ գործողությունների ուժերն ազատ են արձակել 59 պատանդի, որոնք հարավային Հիլմենդ նահանգում եղել են թալիբների գերության մեջ, հայտնում է Khaama Press-ը:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության հայտարարության տեղեկություններով՝ «Թալիբան» շարժման գրոհայինները պատանդներին պահում էին Նահր-ի-Սարաժ թաղամասում գտնվող բանտում: Այժմ ազատ արձակված մարդիկ գտնվում են երկու ռազմակայաններում:
Պատանդների ազատ արձակման վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել է երկրի ներքին գործերի նախարարի տեղակալը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



