Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը մի քանի պատճառներով. Ղազինյան
ԲԼՈԳԱրթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսաստանը փաստացի առաջարկում է նոր ստատուս-քվո՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ կոնցեպտը, ինչը, իմ խորին համոզմամբ, միջնաժամկետ կտրվածքով, բխում է Հայաստանի և Արցախի շահերից:
Միակ բանը, որ ձգտում է անել Ռուսաստանը, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակեցումն է՝ դեմարկացիան ու դելիմիտացիան, ինչը պետք է իրականացվի ՌԴ ԳՇ-ում գտնվող քարտեզներով:
Իսկ թե կոնկրետ որ քարտեզով կիրականացվի սահմանազատումը, կորոշի Մոսկվան՝ իր շահերի շրջանակներում (ենթադրում եմ Հայաստանի օգտին):
Հ.Գ. Մենք պետք է դադարենք քաղաքականությանը վերաբերվել զգացմունքներով և ձեռնպահ մնանք ժամանակից շուտ հետևություններ ու եզրահանգումներ անելուց. . .
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



