Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՔՊ-ական մարզպետի մեկամյա «արկածները» զբաղեցրած պաշտոնում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Մի քանի օրից կլրանա Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ղեկավարման մեկ տարին: Հպանցիկ հայացքը մարզպետարանի կայքին բավարար է հասկանալու համար, թե որքան արդյունավետ է եղել ՔՊ-ական մարզպետի կառավարման այս մեկ տարին մարզի և շիրակցիների համար:

Ընդհանուր առմամբ, եթե դիտարկում ենք մարզպետի ակտիվությունը, ապա այդ ակտիվությունը հատկապես քաղաքացիների հետ հանդիպումների մասով, ապա պետք է փաստենք, որ այս առումով ավելի ակտիվ են փոխմարզպետները, ոչ թե ինքը՝ մարզպետ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերվում է գործերին, ապա այստեղ թվերը խոսում են իրենք իրենց մասին: Դիցուք՝ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզը, այստեղ աղքատությունը կազմում է շուրջ  60 տոկոս: Ի՞նչ են արել մարզի իշխանությունները, որքան նոր աշխատատեղ են հիմնել, որքան ներդրում են բերել մարզ՝ այս պատկերը շտկելու համար հայտնի չէ: Այս ֆոնին ուշագրավ է, որ  ամենաշատ աշխատուժը առկա է հենց Շիրակի մարզում՝ 15 746 մարդ: 

Չի լուծվել նաև աղետի գոտու վերականգնման հարցը: Իհարկե, դժվար էր սպասել, որ մեկ տարվա մեջ պետք է իրականացվի այն ծրագիրը, որը իշխանությունները չորս տարի շարունակ ի վիճակի չեն իրագործել, սակայն սպասելի էր որոշակի դրական շարժ, որը, ցավոք սրտի, դեռևս չկա: Դոմիկներում ապրող տասնյակ քաղաքացիներ շարունակվում են անտեսված մնալ իշխանությունների կողմից:

Փոխարենը՝ մարզպետ Բաղդասարյանը հասցրել է այս մեկ տարվա մեջ հայտնվել մի շարք պիկանտ պատմությունների կիզակետում: Սկզբում վերջինիս ուսանող հարսը աշխատանք էր ստացել Գյումրիի համայնքապետարանում, ապա սկանդալով պաշտոնից հեռացել էր, ինչպես և իր ամուսինը՝ Բաղդասարյանի եղբայրը, ով հրաժարվել էր Գյումրու ավագանու մանդատից և բավական կոշտ գրառումներով էր հանդես գալիս արդեն նախկին փոխքաղապքաետ Դավիթ Առուշանյանի հասցեին: Մամուլը գրում էր, որ Բաղդասարյանի եղբայրը ինքը ուներ քաղաքապետ կամ առնվազն փոխքաղաքապետ դառնալու ամբիցիաներ, որոնք, սակայն, չբավարարվեցին:

Մարզում որևէ խոշոր ծրագիր չիրականացրած Բաղդասարյանի անունը հաճախ էր հոլովվում նաև ներթիմային ռազբորկաների համատեքստում:

Մամուլը նաև գրել էր, որ Բաղդասարյանը դեմ է եղել, որպեսզի իր թիմակից ՔՊ-ականները ավելացնեն զբաղեցրած պաշտոնների թիվը Գյումրիի քաղաքապետարանում: Սակայն հարց է առաջանում, թե ինչու պետք է առաջին հայացքից կարկառուն ՔՊ-ական երևացող Բաղդասարյանը նման քայլի գնար: Ըստ երևույթին՝ մարզպետը չի ցանկանում, որ այդ բաղձալի պաշտոնը զբաղեցնի ոչ յուրային ՔՊ-ականը, քանի որ մամուլը բազմիցս էր անդրադարձել Գյումրիի քաղաքապետարանում Բաղդասարյանի կադրային նախապատվություններին: 

Դրան հաջորդեց հրապարակումը, որ Գյումրիում կայացած ընտրություններից հետո ՔՊ շտաբում թեժ է եղել, իսկ հիմնական կռվարարներն էին՝ Սարուխանյանը, Հարությունյանը և Բաղդասարյանը: 

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ական մարզպետի կառավարման մեկ տարին բավական բուռն է անցել, սակայն, մեղմ ասած, ոչ այնքան արդյունավետ, որքան նրանից դա ակնկալում էին մարզի բնակիչները...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան