Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արար» հիմնադրամի ղեկավար կազմը աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախի պետական, ռազմական և հոգևոր առաջնորդների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արար» հիմնադրամը ղեկավար կազմը ս.թ. հոկտեմբերի 28-30-ը աշխատանքային այցով գտնվել է Արցախում՝ տեղում քննարկելու առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղված համատեղ ծրագրերը։

Աշխատանքային խումբը, ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի, խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանի, Արթուր Ալավերդյանի, Մանուկ Հերգնյանի, Իգոր Զարգարյանի և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանի, աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ են անցկացրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ հայր Վրթանես սրբազանի հետ, քննարկվել են Արցախի առջև ծառացած լրջագույն մարտահրավերն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Այցի ընթացքում ամփոփվել են նաև հիմնադրամի կատարած աշխատանքները, գնահատվել իրականացվող ծրագրերի ընթացքն ու պլանավորվել են առաջիկա համատեղ ծրագրերը։ Նշենք, որ հիմնադրամի ջանքերով, Արցախյան գործընկերների համագործակցությամբ մշակվել, իրականցվել և արդիականացվել են մի շարք նախագծեր։

«Արար» հիմնադրամը շարունակում է խիստ առաջնահերթ համարել Արցախում անվտանգության և զարգացման բարենպաստ պայմանների ապահովումն, ու համապատասխան ծրագրեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ «Հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ հաճախակի այցելել Արցախ, և սեփական ներկայությամբ կանգնել Արցախի մեր հայրենակիցների կողքին: Այսօր նրանք ամուր կանգնած են իրենց սուրբ հողին և անտրտունջ ապրում և արարում են` հաղթահարելով լրջագույն սպառնալիքները, սակայն ունեն բոլորիս աջակցության կարիքը՝ հաղթահարելու իրենց բաժին ընկած ծանր մարտահրավերները», - ասել է գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը:

Նշենք, որ Հիմնադրամի ղեկավար կազմը մասնակցել է նաև Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Արցախի զարգացման ռազմավարական քննարկմանը` իր ավանդը բերելով առկա հիմնախնդիրների լուծման ուղիները բացահայտմանը։

Հիշեցնենք, որ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի առաքելությունն է հիմնարար լուծումներ տալ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներին:

«Արար» հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի պետության և հասարակության կենսունակության ամրապնդմանը` քաղաքական գործընթացներից անկախ լուծումներ առաջարկելու և իրականացնելու միջոցով: Որպես այդպիսին, Հիմնադրամը հետազոտություններ է անցկացնում հանրային տարբեր առաջնահերթությունների վերաբերյալ:

Արդյունքների հիման վրա և շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով՝ Հիմնադրամը մշակում և իրականացնում է զարգացման ծրագրեր՝ ուղղված նպատակային խնդիրների լուծմանը:

 
 
 
 
 
 
 
Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցին