Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում անցկացված երկու օրը տպավորությունների մի ամբողջ փոթորիկ է առաջացնում. Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս օրերին Արցախի շուրջ ամենաբուռն զարգացումներն են տեղի ունենում, և մենք էլ մեր «ԱրԱր» հիմնադրամի թիմով գտնվում էինք Արցախում՝ հանդիպելու այստեղ ապրող մեր գործընկերներին, ամփոփելու կատարած գործերը, և նախանշելու նոր անելիքները:
Արցախում անցկացված երկու օրը տպավորությունների մի ամբողջ փոթորիկ է առաջացնում: Հիմա ընդունված է ասել, որ «Արցախը վիրավոր բայց կանգուն է», բայց երբ մոտիկից ես շփվում արցախյան իրականության հետ, հասկանում ես, թե որքան խորն ու ցավոտ է այդ վերքը, և որքան կամք և տոկունություն է պետք՝ այդպիսի վերքով ապրելու և չհանձնվելու համար:
 
Այսօր Արցախում մեր հայրենակիցները ապրում են՝ շրջապատված թշնամու զորակայաններով և դիտակետներով, Հայաստանին կապող ընդամենը մի ճանապարհով, որը կարող է խզվել ամեն պահի, ռուս խաղաղապահների փխրուն պաշտպանությամբ, որն ամեն պահի ևս կարող է վերանալ, Հայաստանի իշխանություններից եկող հակասական ուղերձներով, որոնք հուսահատությունից ու ցավից բացի ուրիշ ոչ մի բան չեն կարող առաջացնել այս հողի վրա ապրող մարդկանց համար:
 
Դրանով հանդերձ, մեզ հանդիպած մարդիկ այստեղ վճռական էին՝ շարունակելու ազատ ապրելու իրավունքի համար իրենց դարավոր պայքարը: Այս օրերին շատերը Ստեփանակերտում պատրաստվում էին միասնական հանրահավաքին, աշխարհին ցույց տալու իրենց հավաքական կամքը, և տեր կանգնելու սեփական պետությանը: Ստեփանակերտում և այլուր նաև այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց նպատակն է նոր իրականության պայմաններում վերականգնել և նոր շունչ տալ տնտեսությանը, կրթական և մշակույթային նոր հնարավորություններ տրամադրել երիտասարդությանը, ավելի անվտանգ և պաշտպանված դարձնել արցախահայության ամենօրյա կյանքը: Որքան խորն է վերքը, այնքան էլ ուժեղ է ոտքի կանգնելու, ցավը թոթափելու, և առաջ գնալու ցանկությունը:
 
Վերադառնալով Արցախից, ես իմ հետ եմ բերել ոչ միայն նրա ցավը, այլև այդ ցավը հաղթահարելու, ոտքի կանգնելու, և նոր հաղթանակներ կերտելու ամուր վճռականությունը: Այն մեզնից անվերջ նվիրում, իմաստություն, համառ աշխատանք և հետևողականություն է պահանջելու, բայց սա մի նպատակ է, որը նաև անվերջ ոգեշնչում է պարգևում: Առաջիկա օրերին, ամիսներին, տարիներին և տասնամյակներին յուրաքանչյուրս մեծ գործ ունի անելու՝ ուժեղացնելու մեր պետությունը, նրա նոր ուժով տեր կանգնելու մեր բոլորի Արցախին, և վերականգնելու մեր միասնական հայրենիքը: Ուժ ու զորություն եմ ցանկանում չվհատվող և աննկուն յուրաքանչյուր ոգուն, և Աստված զորավիգ մեր հայրենիքին:

 
«Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ