Նիկոլի բոլոր չորս Պնախարարներն էլ աչքի են ընկել միայն հայրենի տարածքներ կորցնելով. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգակործանման արդյունքների ամփոփման ՔՊ համագումարում, ՊՆախարարը ելույթ է ունենում ավելի քան 10 րոպե և ոչինչ չի ասում ՀՀ պաշտպանունակության, Բանակի և անվտանգության մասին: Իշխող ուժի քաղաքական միջոցառման հաշվետու ելույթում Պնախարարը չի խոսում իր բուն պարտականություններից ու պատասխանատվությունից:

ՔՊ-ի նշանակած 4-րդ Պնախարարը, որը ևս աչքի է ընկել թշնամու օգտին ՀՀ տարածքներ կորցնելով` հասկանում է, որ կապիտուլյանտի կառավարությունում Պնախարար լինելն չարիք է և մեղմ ասած, գլուխ գովելու բան չունի: Ուստի համարել է, որ անիմաստ է այլևս չեղած բաներից, այսինքն` անվտանգությունից ու պաշտպանությունից խոսելը:
Փոխարենը ինչպիսի՜՜՜ հրճվանքով էր խոսում ՏԻՄ ընտրություններից, մոռանալով հիշեցնել, ընդդիմադիր հաղթողներին կալանավորելու կամ ընտրությունների արդյունքները միտումնավոր տապալելու ջանքերի մասին:
Հ.Գ.
Ի միջ այլոց, Նիկոլի բոլոր չորս Պնախարարներն էլ աչքի են ընկել միայն հայրենի տարածքներ կորցնելով: Ցավոք, ուրիշ ոչ մի բանով չեն հիշվելու բանակաշինության պատմության մեջ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է