Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայրը հիշում է մղձավանջային ամսվա ամեն օրը. 1 տարի առաջ այս օրը Տիգրանը դուրս եկավ կոմայից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

Վանաձորցի Տիգրանը 2014թ. դեկտեմբերի 2–ին կատարվածի մանրամասները չի հիշում. միայն հիշում է` ինչպես է առավոտյան սովորականի նման արթնացել ու դպրոց գնացել։

Դպրոցի բակում վիճաբանության ժամանակ դանակահարվելուց հետո կոմայի մեկ ամիսն ընդհանրապես բացակայում է նրա հիշողության մեջ։ Մինչդեռ մայրը հիշում է մղձավանջային ամսվա ամեն  օրը, որդու անկողնու մոտ անցկացրած սպասումի ամեն վայրկյանը։

Ամանորին, մինչ բոլորը շնորհավորում էին միմյանց, Տիգրանի հարազատները հիվանդանոցում աղոթում էին, որ նա կոմայից դուրս գա։ Աղոթքները տեղ հասան, հունվարի 2–ին Տիգրանը բացեց աչքերը։

Այսօր` այդ երջանիկ օրվանից ուղիղ մեկ տարի անց, Տիգրանի հարազատները նշում են նրա «երկրորդ ծնունդը»։

Կոմայից դուրս գալը միայն առաջին փորձությունն էր, որ պետք է հաղթահարեր 17–ամյա պատանին։ Կրծքավանդակի ու թիկունքի շրջանում ստացած դանակի վնասվածքների հետեւանքով Տիգրանի մոտ առողջական լուրջ խնդիրներ էին առաջացել։ Մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով տեսողությունը սկսել էր թուլանալ, Տիգրանը զրկվել էր քայլելու ունակությունից։ Դպրոց գնալու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Երկարատեւ ու համառ բուժումների արդյունքում Տիգրանը տասնմեկ ամիս անց ինքնուրույն առաջին քայլը կատարեց։

«Հիմա ոնց որ փոքր երեխան նորից սովորում է քայլել։ Դեռ ոչ շատ լավ, բայց արդեն առաջընթաց կա»,–ասում է մայրը` տիկին Արմինեն։

Իսրայելում անցած բուժման կուրսը նույնպես արդյունավետ է եղել` Տիգրանի տեսողությունը կամաց–կամաց վերականգնվում է։ Նախկին լիարժեք կյանքին վերադառնալու համար Տիգրանից դեռ երկար ժամանակ ու մեծ համբերություն կպահանջվի։ 18–ամյա պատանին, սակայն, առողջական խնդիրների պատճառով չի մեկուսանում. թեեւ դպրոց չի գնում, բայց շփվում է ընկերների հետ, երբեմն հյուր գնում, զբոսանքի դուրս գալիս։ Բժիշկները վստահեցրել են, որ լիարժեք ապաքինումը միայն ժամանակի խնդիր է։

Այս Ամանորը Գեւորգյանները դիմավորել են առանձնահատուկ ոգեւորությամբ` նշելով Տիգրանի «վերածնունդը»։ Տիգրանն իր ճաշակով է զարդարել տոնածառը, եղբոր որդին` 5-ամյա Գառնիկը, Ձմեռ պապին նամակ է գրել եւ խնդրել, որ հորեղբայրը շուտ ապաքինվի։

Չարաբաստիկ օրվա մասին լուռ համաձայնությամբ տանը ոչ ոք չի խոսում։ Իրականում հարազատները կատարվածի հետ չեն համակերպվել. բոլորն էլ հասկանում են, որ կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Տիգրանը լիովին առողջ, իսկ նրան դանակահարողը պատժված կլինի։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին։

Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն։

 

Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը